1 USD = 0 AMD
1 EUR = 0 AMD
1 RUR = 0 AMD
Ակնկալում ենք աշխատել ժողովրդավարական պայմաններում ընտրված նոր ԱԺ-ի եւ ապագա կառավարության հետ. ԵՄ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է վերականգնել Թուրքիայի հետ հարաբերությունները Այս ընտրություններն ժողովրդավարական էին իրենց ձևով, բայց ոչ բովանդակությամբ. ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել Oլիգարխիան, օգտվելով ընձեռված հնարավորությունից, մասնակցեց ընտրություններին և մասամբ նորից սողոսկեց խորհրդարան. «Սասնա Ծռեր» «Ունեցանք միաբևեռ Ազգային ժողով, ինչը երկրի զարգացման տեսանկյունից դրական երևույթ չէ». «Մենք» դաշինք «Լուսավոր Հայաստան»-ի ռեյտինգային թեկնածուների հավաքած ձայները Գալիք ԱԺ-ն ձևավորվում է առանց գաղափարական և ազգային դիմագծի.ՀՅԴ հայտարարությունը Փաշինյանին ամենաշատը վստահեցին Արարատի մարզում, ամենաքիչը՝ հարազատ Տավուշում Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը Խորհրդարան անցած ուժերի ամենաշատ ձայներ հավաքած ռեյտինգային թեկնածուները
ԼՐԱՀՈՍ
Ինչպիսի՞ն կլինի հեղափոխական կառավարությունը Ակնկալում ենք աշխատել ժողովրդավարական պայմաններում ընտրված նոր ԱԺ-ի եւ ապագա կառավարության հետ. ԵՄ Պաշտոնների փոխատեղումներ. Վանեցյանը՝ առաջին փոխվարչապետ, Ցոլակյանը՝ ԱԱԾ տնօրեն Նաիրա Զոհրաբյանը՝ ԱԺ փոխնախագա՞հ ՕԵԿ-ը շնորհավորում է խորհրդարան անցած քաղաքական ուժերին ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներն` ըստ հավաքած ձայների «Եթե քո տեսակ մարդը հիմնվում է էժանագին ստերի վրա, երևի թե իմաստ չունի շարունակել խոսակցությունը». Լևոն Քոչարյանի պատասխանը՝ Սերժ Թանկյանի մեկնաբանությանը «Աղոթում ենք, որ Տերը հաջողություններ պարգևի նորընտիր խորհրդարանի աշխատանքներին». Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է վերականգնել Թուրքիայի հետ հարաբերությունները «Էս պահից սկսած ամեն ինչի պատասխանատուն Նիկոլն ա. լավ ապրելու հետհաշվարկը ժողովուրդը սկսել ա». Վազգեն Սաղաթելյան Էվոլյուցիա՞ Դրամատիկ ժամանակաշրջան է սպասվում Այժմ դուք եք ու ձեր ունակությունը՝ դիմակայելու այդ մարտահրավերներին. Արփինե Հովհաննիսյան Այս ընտրություններն ժողովրդավարական էին իրենց ձևով, բայց ոչ բովանդակությամբ. ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել Oլիգարխիան, օգտվելով ընձեռված հնարավորությունից, մասնակցեց ընտրություններին և մասամբ նորից սողոսկեց խորհրդարան. «Սասնա Ծռեր» «Ունեցանք միաբևեռ Ազգային ժողով, ինչը երկրի զարգացման տեսանկյունից դրական երևույթ չէ». «Մենք» դաշինք Մարգվելաշվիլին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին «Լուսավոր Հայաստան»-ի ռեյտինգային թեկնածուների հավաքած ձայները Այսօրվանից սկսվելու է «Մերժիր Նիկոլին» շարժումը․ Էդուարդ Շարմազանով Նիկոլ, մի կրկնի Սերժի սխալները, կեղծ ընդդիմություն մի սարքի, որ վերջում տակը չմնաս Ինչո՞ւ ժողովրդի անունից խոսող Թեհմինեն հավաքեց ընդամենը... 150 ձայն: Ո՞ւր էր ժողովուրդը Գալիք ԱԺ-ն ձևավորվում է առանց գաղափարական և ազգային դիմագծի.ՀՅԴ հայտարարությունը Փաշինյանին ամենաշատը վստահեցին Արարատի մարզում, ամենաքիչը՝ հարազատ Տավուշում Բակո Սահակյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ Նոր Գեղիում չորս անձի են դանակահարել Ադրբեջանի մեջլիսի պատգամավորը ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների մասին Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը Այսօր ֆուտբոլի միջազգային օրն է Դեկտեմբերի 9-ը Հանրապետական կուսակցության վերածննդի օրն է, սկսում ենք պայքարը որպես արտախորհրդարանական ընդդիմություն. Շարմազանով Խորհրդարան անցած ուժերի ամենաշատ ձայներ հավաքած ռեյտինգային թեկնածուները Մակրոնը հանդիպում է անցկացնում արհմիությունների ու կուսակցությունների ներկայացուցիչների հետ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների ասուլիսը (տեսանյութ) Վարչական ռեսուրս այդուհանդերձ կիրառվել է.Նաիրա Զոհրաբյան Բաց և թափանցիկ՝ որոշ թերացումներով. ԱՊՀ դիտորդների գնահատականն ԱԺ արտահերթ ընտրություններին Կրթությունը կարևոր գործիք է հանցագործությունները կանխարգելելու համար Թիվ 1 ընտրատարածք. ով որքան ձայն հավաքեց «Լուսավոր Հայաստանի» մամուլի ասուլիսը (Տեսանյութ) Թելավիում նախագահի երդմնատվության արարողության նախապատրաստման աշխատանքներ են ընթանում ԿԸՀ-ն Նաիրա Զոհրաբյանից որևէ դիմում չի ստացել ԿԸՀ-ն դեռ չի հաշվարկել, թե որ ուժը որքան մանդատ կունենա խորհրդարանում ԱԺ ընտրությունների 23 տարվա քրոնիկոն՝ 1995-2018 (Տեսանյութ) Գերմանիայում գործադուլի պատճառով դադարեցվել է հեռընթաց գնացքների երթևեկությունը Ֆրանսիական հեղափոխությունը սկսված է. Քայլ արա, մերժիր Մակրոնին (Տեսանյութ) Կրկնաքվեարկության փորձեր են արձանագրվել Անվավեր քվերաթերթիկներն ամենահետաքրքիրն են .ֆոտոշարք Բոլորի՛ս պարտքն է ողջ ուժերը ներդնել ի շահ երկրի ու ժողովրդի, հանուն ուժեղ Հայաստանի և Արցախի հանրապետությունների. նախագահի շնորհավորական ուղերձը «Սա աննախադեպ երևույթ է, ինչը պետք է ավանդույթի վերածել». հայտարարություն Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը դեռևս չի տրամադրվել պաշտպանական թիմին Տիգրան Մուկուչյանը հրապարակեց ընտրությունների արդյունքները Ժամանակ է մասնակցել մեր հայրենիքի բարգավաճմանը. Սերժ Թանկյանի հետընտրական գրառումը Այս ընտրությունների ամենամեծ անակնկալը մասնակիցների սակավաթիվ լինելն էր (Տեսանյութ) Ովքե՞ր են 23 տարի ձևավորել և ղեկավարել խորհրդարանը «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգայինների հավաքած ձայները Միջազգային լրատվամիջոցներն անդրադարձել են ՀՀ–ում ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներին Դեկտեմբերի 10-ը մեր ժողովրդի տարեգրության մեջ մտավ որպես ճակատագրական որոշումներ ընդունելու օր. Բակո Սահակյանի ուղերձը Հետ դեպի Ֆրանսիական հեղափոխություն. «դեղին բաճկոնները» գիլյոտին են տեղադրել Փարիզում (լուսանկար) Լիլիթ Մկրտչյանը բարձր արդյունք է գրանցել Երևանի բաց առաջնությունում Մահացել է Մաքսիմ Հակոբյանը Առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն 22:30-ի դրությամբ ստացել է 49 հաղորդում Ռուսաստանցի հայտնի բլոգերի նոր անդրադարձը ԱԺ ընտրություններին (տեսանյութ) Ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերը էապես նվազել են ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ձայների առաջին քսանյակը գլխավորում է Սասուն Միքայելյանը ԱԺ-ն կունենա 132 պատգամավոր՝ 88-ը «Իմ քայլից», 25-ը՝ ԲՀԿ-ին, 19-ը՝ «Լուսավոր Հայաստանից» «Ես շուտով որոշում կկայացնեմ». Թրամփ Առաջին անգամ մենք կունենաք Ազգային ժողով, որում չկա իրական կոշտ ընդդիմություն Յուրահատուկ զբաղմունք ենք գտել. Աննա Հակոբյանն ընտրությունների ընթացքի մասին (լուսանկար) ԲՀԿ քաղաքական թիմի առաջատարը Նաիրա Զոհրաբյանն է Նիկոլ Փաշինյանի առաջին գրառումը ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը եկել է «Իմ քայլը» դաշինքի շտաբ (VIDEO) Սերժ, այսօր իմացա, թե որքան ես ուրախացել հորս կալանավորմամբ «Ալավերդու Սարահարթ թաղամասում երկրորդ տեղը ՀՀԿ-ն է». Արեն Մկրտչյան 155 տեղամասերի արդյունքներով՝ առաջին եռյակում են՝ «Իմ քայլը», ԲՀԿ, ՀՅԴ Արտահերթ ընտրությունները չդարձան «թավշյա» ռեժիմի համապետական բենեֆիսի հիմք ԿԸՀ-ն ներկայացրել է նախնական տվյալներ. «Իմ քայլ»-ը դաշինքին հետևում են ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն` ուղիղ Փաստորեն, «Գազելներն» ավելի ուժեղ էին, քան հեղափոխության իդեալնե՞րը. Աշոտյանը՝ Փաշինյանին (VIDEO) Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրողների 48.63 տոկոսը Քվեարկությունն ավարտվեց. սկսվում է քվեաթերթիկների հաշվարկը Նարեկ Սարգսյանը նախնական կալանքի տակ կմնա, մինչև որոշում կկայացվի նրան Հայաստանին արտահանձնելու հարցով Ընտրությունների օրն ապօրինի քարոզչության հերթական դեպքը
Հարցում

Պուտին-Փաշինյան գրկախառնություններն ու Լուկաշենկոյին ուղղված խիստ հայացքը. ԵԱՏՄ նիստն ավարտվեց (տեսանյութ)

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին: Միջոցառմանը մասնակցել են նաև Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Նիստին ներկա է եղել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Նախ կայացել է ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը:

Խորհրդի մասնակիցներն ամփոփել են Եվրասիական տնտեսական միության տարեկան աշխատանքները Ռուսաստանի Դաշնության նախագահության ընթացքում, ընդգծվել են եվրասիական ինտեգրման հետագա խորացման առանցքային ոլորտները, ինչպիսիք են առևտուրը, էներգետիկան, թվային օրակարգը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել խոչընդոտների ու սահմանափակումների վերացման, ապրանքների ու ծառայությունների միասնական շուկայի ստեղծման, կապիտալի ու աշխատուժի ազատ տեղաշարժի համար պայմանների ապահովման, ԵԱՏՄ անդամ երկրների ֆինանսաարժույթային ու դրամավարկային քաղաքականության մոտարկման և ապագայում միասնական ֆինանսական շուկայի ստեղծման, ինչպես նաև միության թվային օրակարգի իրականացման, նավթամթերքների ընդհանուր շուկայի ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքներին:

ԵԱՏՄ անդամ պետությունների առաջնորդները դիտարկել են նաև կազմակերպության գործունեության ընթացիկ և կազմակերպչական հարցերը:

Որոշում է կայացվել 2019 թվականին ԵԱՏՄ-ում նախագահությունը փոխանցել Հայաստանին:

Իր խոսքում, Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հարգելի անդամներ,
Նիստի հարգելի մասնակիցներ,

Թույլ տվեք ողջունել այսօրվա հանդիպման բոլոր մասնակիցներին և շնորհակալություն հայտնել ռուսական կողմին մեր հանդիպման գերազանց կազմակերպման և ավանդական ջերմ ու հյուրընկալ ընդունելության համար, որին մենք արժանացել ենք այստեղ՝ Սանկտ Պետերբուրգում:

Հարգելի գործընկերներ,

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը մեր կառավարության գերակայություններից մեկն է: ԵԱՏՄ երկրների հետ առևտրատնտեսական համագործակցությունը դառնում է կարևորագույն դրական գործոններից մեկը, որն ազդում է երկրի տնտեսական աճի և արտաքին առևտրի ներուժի վրա:

Այսպիսով, 2018 թ. առաջին 10 ամիսներին Հայաստանի և Եվրասիական տնտեսական միության երկրների միջև ապրանքաշրջանառության աճը 2017 թ. նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 15 տոկոս: Նույն ժամանակահատվածում ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալներն ավելացել են ավելի քան 22 տոկոսով, իսկ Հայաստանի ընդհանուր արտահանման ծավալը` 11.7 տոկոսով: Ավելանում է նաև ԵԱՏՄ երկրների բաժինը Հայաստանի ընդհանուր արտահանման կառուցվածքում:

Այս փաստերը, կարծում եմ, վկայում են ոչ միայն մեր ապրանքների համար ԵԱՏՄ շուկաներում ստեղծված բարենպաստ կոնյուկտուրայի, այլև մեր միության ներսում գործող ազատ առևտրի գործիքների արդյունավետության մասին:

Հայաստանը շահագրգռված է ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացմամբ: Մենք պատրաստ ենք հետայսու նույնպես գործադրել բոլոր ջանքերը ինտեգրացիոն ինստիտուտների կատարելագործման և համագործակցության նոր ուղիներ ու մեխանիզմներ գտնելու համար: Այս համատեքստում կցանկանայի նշել, որ Հայաստանը ողջունում է «Ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացման մասին հռչակագիրը» և սատարում է այդ փաստաթղթի դրույթները, որոնք սահմանում են մեր համագործակցության փիլիսոփայությունը և դրա զարգացման հիմնական ուղղությունները:

Մենք համոզված ենք, որ մեր երկրների ինտեգրումը, ի վերջո, պետք է ծառայի գործարարության համար հարմարավետ միջավայրի ստեղծմանը և մարդկային ներուժի լիարժեք իրացմանը: Եթե այս հարցում կարողանանք հասնել տեսանելի արդյունքների, ապա ի հայտ կգան մի շարք տնտեսվարողներ և անհատներ, որոնք հետաքրքրված կլինեն ինտեգրացիայի խորացմամբ: Ինտեգրացիան կդառնա անշրջելի, եթե երկրների քաղաքացիները տեսնեն կոնկրետ արդյունքներ:

Հարգելի գործընկերներ,

Հայաստանի կառավարությունը նպատակ ունի զարգացնել տնտեսության տեխնոլոգիական հատվածները: Տեղեկատվական տեխնոլոգիաները մեր տնտեսության ամենաարագ աճող ոլորտն է և հանդիսանում է մեր երկրի հնարավոր մրցակցային առավելությունը: Այս առումով Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգը մեզ համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում: Այն լիովին համահունչ է մեր առաջնահերթություններին, և մենք շահագրգռված ենք դրա լիարժեք իրագործմամբ:

Հայաստանը հատկապես կարևորում է արտաքին տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացիան: Մենք լիովին աջակցում ենք «ԵԱՏՄ-ի 2019 թ. միջազգային գործունեության հիմնական ուղղություններին» և ազատ առևտրի համաձայնագրերի աշխարհագրության ընդլայնմանն ուղղված ջանքերին: Մենք առաջնային ենք համարում համագործակցությունը Եվրամիության, ինչպես նաև այն երկրների հետ, որոնք մեր անմիջական առևտրային գործընկերներն են: Հայաստանը պատրաստ է դառնալ արդյունավետ հարթակ Իրանի հետ առևտրի և տնտեսական հարաբերությունների զարգացման համար: Մենք նաև պատրաստ ենք ակտիվ դեր խաղալ Եգիպտոսի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններում:
Մենք շահագրգռված ենք նրանում, որպեսզի Իրանի և Չինաստանի հետ պայմանագրերը, որքան հնարավոր է, շուտ ուժի մեջ մտնեն: Հայաստանի կառավարությունն ավարտում է այդ փաստաթղթերը վավերացնելու ներքին ընթացակարգը, և շուտով՝ խորհրդարանական ընտրություններից հետո, դրանք կներկայացնեն երկրի Ազգային ժողովի հաստատմանը:

Հարգելի գործընկերներ,

Այսօր Հայաստանում տեղի են ունենում փոփոխություններ, որոնք, ըստ էության, ազդում են մեր հասարակության կյանքի բոլոր բնագավառների վրա: Ինչպես գիտեք, երեք օրից մեր երկրում կայանալու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Կարող եմ վստահաբար ասել, որ այսօր Հայաստանում կան բոլոր պայմանները, որոնք անհրաժեշտ են վերջին քառորդ դարում մեր երկրում տեղի ունեցած ամենից բաց, ազատ և արդար ընտրությունների անցկացման համար: Ստեղծվել են բոլոր պայմանները մեր ժողովրդի կամքի ազատ արտահայտման համար:

Նոր խորհրդարանը Հայաստանի ժողովրդին հնարավորություն կտա ձեւավորել կառավարություն, որի գործունեությունը նպատակաուղղված կլինի հնարավորինս շուտ հասարակության համար գերակա ուղղություններով արդյունքների հասնելուն, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարում, օրենքի գերակայության ամրապնդման և տնտեսական ու քաղաքական բնագավառում գործող բոլոր սուբյեկտների համար հավասար պայմանների ստեղծման ուղղությամբ։

Վերջում ես կցանկանայի անդրադառնալ Եվրասիական միջկառավարական խորհրդում Հայաստանի ներկայացուցվածության հարցին: Առաջնորդվելով մեր գործընկերային փոխհարաբերությունների և մեր միության գործունեության հետ կապված կառուցողական մոտեցման սկզբունքներով՝ մենք չենք պնդում անհապաղ քննարկել այդ հարցը և համապատասխան որոշում կայացնել: Այնուամենայնիվ, սա մեզ համար զգայուն հարց է, և մենք կցանկանանք այն թողնել մեր քննարկումների ընդհանուր օրակարգում` բոլորիս համար փոխշահավետ լուծում գտնելու համար:
Եվ, ավարտելով ելույթս, ցանկանում եմ հավաստիացնել, որ Հայաստանը պատրաստ է ընդունել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նախագահությունը և ուրախ է հյուրընկալել խորհրդի նիստերից մեկը: Մենք կգործադրենք բոլոր ջանքերը այդ կարևոր և պատասխանատու խնդրի հաջող լուծման համար։ Հուսով եմ, որ մեկ տարի հետո մենք կունենանք ավելի համախմբված միություն, որը կծառայի է մեր տնտեսությունների, պետությունների և ժողովուրդների շահերին:

Շնորհակալություն ուշադրության համար»:

Հետևե՛ք մեզ Telegram-ում
website by Sargssyan