Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
28
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Երեկվա բանավեճից շահեցին Փաշինյանը, Վիգեն Սարգսյանը, Ծառուկյանը և Մարուքյանը. Բայց… Տեսանյութ

Նախ պետք է դրական խոսքեր ասել Հանրային հեռուստատեսությանը՝ նման հաղորդում կազմակերպելու համար: Շատերն ասում են, թե իբր հաղորդումը «կոլխոզ» էր դարձել, թե լուրջ բանավեճ չստաղվեց: Այս քննադատներին մեկ բան պիտի ասել, իսկ ո՞րն էր այլընտրանքը: 11 հոգի միաժամանակ բանավիճում էին, և բոլոր երկրներում էլ մոտավորապես հենց այդ պատկերն է լինում:

Հասկանալի է, որ երբ բանավեճում մասնակցում են երկու կամ երեք հոգի, բանավեճի որակն ավելի բարձր է լինում: Սակայն պարլամենտական ընտրությունների ժամանակ, երբ 2-րդ փուլ չկա, անխուսափելի է այս պատկերը:
Հիմա փորձենք ընդհանուր կարգով բնութագրել մասնակիցներին առանձին առանձին, և սկսենք Վիգեն Սարգսյանից:

Վիգեն Սարգսյան.
Պետք է արձանագրել, որ եթե չիմանայինք, որ Վիգենը ներկայացնում է ՀՀԿ-ին, ապա կարող էինք հաստատակամորեն նշել, որ նա այս բանավեճի հաղթողն էր:
Վիգեն Սարգսյանը ամենատեղյակ և լուրջ գործիչն էր՝ եղածներից իհարկե: Նա ամենալավն էր պատկերացնում, թե ինչ պրոբլեմների առաջ է կանգնած երկիրը: Նրա խոսքը ամենաադեկվատն էր:

Սակայն ողբերգությունը կայանում է նրանում, որ նա ներկայացնում էր մի ուժ, ով վարկաբեկված է հանրության լայն շրջանակների մոտ: Ավելին, այդ դահլիճում չգտնվեց մեկը, ով կարողանար հիմնովին բացատրել, թե ինչու ՀՀԿ-ն առնվազն մոտակա տարիներին չի կարող լինել իշխանություն: Հայհոյախառը ձևակերպումները, «հանցավոր ռեժիմ», «բանդա» և այլ ձևակերպումներն իհարկե չհաշված: Եվ եթե այդ մեկը չգտնվեց, դա նշանակում է, որ գալիք իշխանությունը կարող է ավելի լավը չլինել:
Սա նշանակում է, որ լուրջ քաղաքական բևեռի ստեղծման անհրաժեշտություն կա պետության շահերի տեսանկյունից և որը, հավանաբար, կստեղծվի արդեն ապագա ձևավորվելիք ԱԺ-ից դուրս:

Նիկոլ Փաշինյան.
Փաշինյանը այս ընտրարշավի ֆավորիտն է, և դա ոչ ոք կասկածի տակ չի դնում: Մյուս կողմից նրա պատկերացումները երկրի հետագա զարգացման վերաբերյալ որոշ չափով մտահոգիչ են: Նա ձգտելու է հասնել բացարձակ իշխանության և դրա համար դիմելու է բոլոր քայլերին, սակայն դիմադրության է արժանանալու և հանրությանը տրոհելու է մասերի: Նա դա դեռ ամբողջովին չի պատկերացնում, բայց երբ հասկանա, կարող է ուշ լինել: Մյուս կողմից նա քարացած քաղաքական դոկտրինյոր չէ, և կարող է իր սխալները ընդունել, հանդուրժել իրեն քննադատողներին և նույնիսկ լուրջ հետևություններ անել, եթե դրա մեջ ետին պլաններ չի տեսնի:

Գագիկ Ծառուկյան
Երեկվա հանդիպման անդամների շարքում Ծառուկյանը «սպիտակ ագրավի» կարգավիճակ ուներ:
Սակայն զարմանալիորեն նա այն եզակի մարդկանցից էր, ով ադեկվատ մտքեր էր արտահայտում: Միգուցե նրա խոսքը մշակված չէր, սակայն միտքն ու բովանդակությունը լուրջ էր և ճիշտ:

Էդմոն Մարուքյան
Էդմոնը ցույց տվեց, որ նույնպես ադեկվատ դաշտում է գտնվում և փորձում է Նիկոլի ու ՀՀԿ-ի արանքում տեղավորվել: Նրա տեսակետները երկրի զարգացման, դատաիրավական բարեփոխումների, բանկային համակարգի մասով բավականին առողջ էին: Եվ լավ կլիներ, որ այս ուժն էլ հաղթահարեր 5 տոկոսանոց շեմը և անցներ խորհրդարան:

Մնացածների մասին ավելորդ է խոսել: Արթուր Բաղդասարյանը ցույց տվեց իր պոպուլիզմի ողջ զինանոցը, որը հաստատ այս անգամ չի աշխատի ընտրողների մոտ:
Մյուս քաղաքական ուժերը, այսպես կոչված, «սպոյլերների» դեր էին կատարում, և դա ակնհայտ տեսանելի դարձավ բոլորի համար:
Ամփոփելով այս ամենը, պետք է արժանին մատուցել նաև Փաշինյանին, որ նա համաձայնվեց մասնակցել այս բանավեճին, իսկ վերջում էլ ձեռք սեղմեց Վիգեն Սարգսյանի հետ:

Հուսանք, որ այս նախընտրական կրքերը անցնելուց հետո, ընտրություններից հետո, հնարավոր կլինի արդեն լուրջ դիսկուրս սկսել և լուրջ օրակարգ ձևավորել, որպեսզի երկիը դուրս գա ցնցումների այ քաղաքական տուրբուլենտային գոտուց և մտնի զարգացման հանդարտ գոտի:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan