ԱԺ-ում կրկին քվորում չկա. Օրակարգում ՀՀԿ-ական Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցն է
Հայաստանի արդեն լուծարված Ազգային ժողովը այսօր, արդեն երրորդ օրն է փորձում է քվորում ապահովել եւ նիստ անցկացնել, սակայն ինչպես նախորդ օրերին, այսօր էլ դա չի ստացվում:
Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ հերթական նիստի սկզբում Ազգային ժողովի դահլիճում ներկա էր 15 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ էր 53 պատգամավորի ներկայությունը:
Խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանն այս կապակցությամբ ասել էր. «Քանի որ Կանոնադրության համաձայն քվորումի ապահովման համար 4 ժամ է հատկացվում, պատգամավորներին առաջարկում եմ չբացայակել շենքից եւ իրենց աշխատասենյակներում դեռ աշխատել: Հենց 53 պատգամավոր գրանցվի, կսկսենք աշխատանքը»:
Պետք է նշել, որ այսօրվա նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ներառված էր նաեւ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացված միջնորդության քննարկումը, որը վերաբերում է ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանի հանդեպ քրեական հետապնդման հարուցմանը, ինչպես նաեւ կալանքը որպես խափանման միջոց կիրառելուն համաձայնություն տալու մասին հարցը: