Արմեն Սարգսյանը Գյումրիում հարգանքի տուրք է մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին
1988 թվականի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցին ընդառաջ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Գյումրիում հարգանքի տուրք են մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը ծաղիկներ են դրել հուշակոթողին և մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը։