Փարիզում դատախազությունը գործ է բացել՝ Հաղթական կամարի թալանման գործով
Փարիզի դատախազությունը մեղադրանք է առաջադրել 13 հոգու, որոնք կասկածվում են «դեղին ժիլետներ» ակցիայի ժամանակ Հաղթականի կամարի թանգարանը թալանելու մեջ։
Այս մասին գրել է Ria. ru կայքը՝ հղում անելով Figaro թերթին:Ըստ ստացված հաղորդումների, նախօրեին դատախազությունը գործ է բացել՝ Հաղթական կամարի թանգարանի թալանման, պատմական վայրի տարածք անօրինական ներխուժելու, մի խումբ անձանց կողմից կառույցին վնաս հասցնելու փաստով։
Հաղորդվում է, որ երեք հոգու նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, 10 մարդ դատական վերահսկողության տակ են։
Գործի քննությունը շարունակվում է: