Մարդիկ դեռ երկա՞ր պիտի ուտեն այս կուտը
Լավ, ես հասկանում եմ հեղափոխություն է եղել, ազատվել ենք չարիքի իշխանությունից, բայց դա ոչ մեկին իրավունք չի տալիս Հայաստանը կրկեսի վերածել: Այսօր Նիկոլ Փաշինյանը քարոզչություն է իրականացրել հասարակական տրանսպորտում,ու այնտեղ զանգել է «կարգին քաղաքապետին» ու հարցրել, թե բա ժողովուրդը հետաքրքրվում է ե՞րբ են պրծնելու մարշրուտկաներից։
Հասարակական տրանսպորտի հարցն այն հարցը չէ, որը պետք է լուծվի ոտի վրա ավտոբուսում, առհասարակ պետության ղեկավարման հարցում չկա նենց հարց, որ սենց լուծվի։ Միքիչ լրջացեք, երկիր եք ղեկավարում ոչ թե մարշուտկա քշում։ Ու մեկ բան էլ։ էն որ Նիկոլը ամառը գնաց գումի շուկա հասկանա թե խի են լոլիկի գները բարձրացել, դրանից հետո գինը չիջավ։ Հետևաբար, սա էլ չի լինի։
Կարինե Մամիկոնյանի ֆեյսբուքյան էջից