Ես ասացի, եթե պարոն Փաշինյանը ներկա լինի, կմասնակցեմ. Գագիկ Ծառուկյան
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր լրագրողների հարցին ի պատասխան ասաց, որ այսօրվա հեռուստաբանավեճին կմասնակցի միայն այն դեպքում, եթե դրան մասնակցի նաև «Իմ քայլը» դաշինքը գլխավորող Նիկոլ Փաշինյանը: «Ես ասացի՝ այո, կմասնակցեմ, եթե պարոն Փաշինյանը ներկա լինի, եթե ներկա չեղավ, չեմ գնալու»,- ասաց Ծառուկյանը:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ մասնակցելու է հեռուստաբանավեճին: