Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները ԼՂ խնդրի շուրջ հայտարարություն կհամաձայնեցնեն առաջիկա հանդիպմանը. Զախարովա
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները ծրագրում են Ղարաբաղի հարցով հայտարարություն համաձայնեցնել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Միլանում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի բացման նախօրեին՝ դեկտեմբերի 5-ին, ծրագրված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ»,- ասաց նա:
Նա նաև հայտնեց, որ հանդիպման ժամանակ նախատեսվում է Արցախի հակամարտության խնդրի շուրջ հայտարարության համաձայնեցում: