Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան
20
Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Պատերազմ Արցախում
Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Փաշինյանը շատ բան է թաքցնում իր ժողովրդից. Սթևան Գայիչ (տեսանյութ) Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին

«Աշխարհը չափազանց շատ է հապաղում». ավստրալացի պատգամավորները կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը (տեսանյութեր)

Դեկտեմբերի 3-ին Ավստրալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում տեղի է ունեցել Ցեղասպանության կանխարգելման ու դրա համար պատժի մասին ՄԱԿ-ի հռչակագրի ընդունման 70-ամյակին նվիրված քննարկում, որի շրջանակում մի խումբ պատգամավորներ խոսել են Հայոց ցեղասպանության մասին:

Ինչպես հաղորդում է Ավստրալիայի Հայ դատի գրասենյակի պաշտոնակայն կայքը, Հայոց ցեղասպանությունը որպես պատմական փաստ ճանաչելու կոչով է հանդես եկել յոթ պատգամավոր՝ հայկական արմատներ ունեցող Թիմ Ուիլսոնը և նրա գործընկերներ Քրիս Հայեսը, Ջուլիան Լիսերը, Ջեյսոն Ֆալինսկին, Մայքլ Սուքարը, Մայքլ Դանբին, Թոնիա Զապիան:

Օրենսդիրներն իրենց խոսքում ընդգծել են, որ Ավստրալիան՝ որպես այդ հռչակագիրը վավերացրած առաջին պետություններից մեկը, պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

«Ես՝ որպես Ավստրալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի միակ հայազգի անդամ, շարունակում եմ խորապես հիասթափված մնալ այն փաստից, որ մեր խորհրդարանը լիարժեք չի ճանաչել հայ ժողովրդի դեմ իրագործված ցեղասպանության սարսափն ու ողբերգությունը», -ասել է Ուիլսոնը՝ ընդգծելով, որ միջազգային հանրության դատապարտումն ապագայում այդօրինակ ոճիրները կանխելու միակ միջոցն է:

Մինչդեռ պատգամավոր Լիսերը նշել է, որ «աշխարհը չափազանց շատ է հապաղում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում»:

«Ժամանակն է, որ աշխարհի յուրաքանչյուր ազգ, այդ թվում նաև մենք, ընդունենք, որ կատարվածը ցեղասպանություն է: Ժամանակն է, որ Էրդողանի ռեժիմն առերեսվի սեփական պատմությանը»,-շարունակել է պատգամավորը:

Նա ընդգծել է, որ սպանված 1,5 մլն հայերին «պատերազմի զոհեր» անվանելը շատ սխալ է, քանի որ կատարվածն ունի հստակ իրավական սահմանում՝ ցեղասպանություն:

Լիսերը հիշեցրել է, որ ժամանակին ֆաշիստական Գերմանիայում նույն ձևակերպումն էին տալիս նաև հրեաների Հոլոքոստին:

Հիշեցնենք, որ երեկվա քննարկված փաստաթուղթը հարգանքի տուրք է մատուցում ցեղասպանության վերաբերյալ ՄԱԿ-ի հռչակագրի հեղինակ Ռաֆայել Լեմկինին՝ ընդգծելով, որ «հենց Հայոց ցեղասպանությունն ու Հոլոքոստն են դարձել այն գործոնները, որոնք դրդել են զանգվածային սպանությունների այդ տեսակին իրավական սահմանում տալ»:

«Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցում հռչակագրի հեղինակ-նախաձեռնող, փաստաբան Ռաֆայել Լեմկինի հիշատակին: Նա «ցեղասպանություն» եզրույթը ստեղծել է Առաջին աշխարհամարտի ընթացքում հայերի և Երկրորդ աշխարհամարտի ընթացքում հրեաների կանոնավոր բնաջնջումների պատմություններն ուսումնասիրելուց հետո»,-ասվում է փաստաթղթում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan