Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ)
19
Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Պատերազմ Արցախում
Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Հայկ Մարությանը կարգադրել է չնախատեսված վայրերից հեռացնել քարոզչական պաստառները

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է անհապաղ հեռացնել չնախատեսված վայրերում փակցված կամ կախված նախընտրական քարոզչական պաստառները:

«Բոլոր պատասխանատուներին եւ վարչական շրջանների ղեկավարներին խնդրում եմ՝ անհապաղ հեռացնել բոլոր այն պաստառները, որոնք փակցված են ապօրինի, չթույլատրված վայրերում, եւ կապ չունի, թե դա որ կուսակցությանն է: Մենք այս առումով ապակուսակցական մարմին ենք եւ պետք է ապահովենք հավասարություն բոլորի համար: Եթե չի թույլատրվում, ապա պետք է անհապաղ հեռացվեն եւ կանխվեն նոր պաստառների փակցման դեպքերը, որպեսզի քաղաքապետարանը հետո գումար չծախսի դրանց հեռացման համար: Այս առումով խնդրում եմ աչալուրջ լինել: Հորդորում եմ նաեւ բոլոր քաղաքական ուժերին, որ իրենց թեկնածուներին զգուշացնեն եւ թույլ չտան նման ապօրինություններ»,- նշել է քաղաքապետը:

Խորհրդակցությանը քաղաքապետին զեկուցել են, որ ձեռնարկված են անհրաժեշտ քայլերը` 2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող ընտրողների ընտրական իրավունքի իրականացման մատչելիությունը տեղամասային կենտրոններում ապահովելու համար: 475 տեղամասային կենտրոններից 308-ում աշխատանքներն ավարտված են, իսկ 157-ում թեքահարթակների տեղադրումն անհնար է, որովհետեւ տեղամասերը գտնվում են շենքերի 2-րդ հարկում: Այս շենքերում խնդրին իրավիճակային լուծում կտրվի:

Մայրաքաղաքում շինարարական հրապարակների կազմակերպման անհրաժեշտ նորմերի պահպանման նպատակով քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է նախեւառաջ գույքագրել բոլոր շինհրապարակները, վերանայել շինհրապարակի կազմակերպման նորմերը, ապա՝ շինարարական կազմակերպություններին ուղարկել նախազգուշացումներ եւ առավել ուժեղացնել հսկողությունը:

«Վստահ եմ, որ գրեթե բոլոր շինհրապարակներում այսօր չեն պահպանվում նորմերը: Մենք պետք է շատ կոշտ արձագանքենք այս ամենին: Պետք է նախ գույքագրել շինհրապարակները, կատարել ուսումնասիրություններ եւ սկսել պահանջել շինարարության պատասխանատուներից»,- ընդգծել է Հայկ Մարությանը:

Մայրաքաղաքում միջազգային վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքների վերաբերյալ քաղաքապետին զեկուցել են, որ դրանք շարունակվում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Մասնավորապես՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ շարունակվում է Երեւանի շրջանցիկ ճանապարհի Դավթաշեն-Աշտարակ եւ Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածների շինարարությունը: Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարությունը գտնվում է ավարտական փուլում: Ասիական զարգացման բանկի աջակցությամբ, դրամաշնորհային միջոցներով մեկնարկել է Երեւանում առկա վերելակային տնտեսության տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը, որի շրջանակներում հավաքագրված տեղեկատվությունը տրամադրվելու է խորհրդատու ընկերությանը:

Աշխատանքային խորհրդակցությանը քաղաքապետին զեկուցվել է, որ պատրաստ է ամանորյա տոնական միջոցառումների ծրագիրը: Մեկնարկել են նաեւ ամանորյա տոնական ձեւավորման եւ Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները: Այս տարի երեւանցիներին եւ քաղաքի հյուրերին անակնկալ է սպասվում. տեղադրվում է նոր արհեստական տոնածառ: 35+2 մետր բարձրութամբ (գագաթի հետ միասին), հիմքում 14,4 մետր տրամագծով տոնածառը պատրաստվում է բարձր որակի արհեստական եղեւնու ճյուղերից, այն զարդարված է լինելու շուրջ 200 կիլոմետր երկարությամբ լուսատու շղթաներով եւ 1500 խաղալիքներով:

Հայկ Մարությանը խորհրդակցության ընթացքում աշխատակազմին է ներկայացրել քաղաքապետի նորանշանակ խորհրդական Արթուր Սարգսյանին:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan