«Լուսավոր Հայաստան» կուսացությունը Լոռու մարզում է. Տեսանյութ
«Լուսավոր Հայաստան» կուսացությունը Լոռու մարզի Ալավերդի քաղաքում է։
ԼՀԿ փոխնախագահ, պատգամավորի թեկնածու, ցուցակի 2-րդ համար Մանե Թանդիլյանն անդրադարձավ Ալեվերդիի պղնձաձուլական գործարանին։
«Ես մի թիմի ներկայացուցիչ եմ, որը վճռական է խնդիրներ լուծելու հարցում։ Շատ կարևոր է լուծելը, որովհետև դրանք թվարկել կարող են բոլորը։ Եվ անընդհատ դա անում են 88 թվականից ի վեր։ Երբ գործարանի ծուխը վնաս է՝ փակում են, աշխատատեղ չկա՝ բացում են, էլի ծուխ է՝ փակում են»,- պարզաբանեց նա։
Այս խնդրի լուծումն ըստ Թանդիլյանի՝ Ալավերդիում էկոլոգիապես մաքուր գործարան հիմնելն է, վերազինել ու աշխատատեղ ստեղծելն է։