Ինքը ուզում է դառնալ Հիտլերը, ԱԱԾ-ն էլ՝ Գեստապո՞ն. Շարմազանով. Տեսանյութ
Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ՀՀԿ պատգամավորի թեկնածու Էդուարդ Շարմազանովը խոսել է մի շարք հարցերի շուրջ:
«Այս 7 ամիսների ընթացքում մենք ականատես եղանք վեհարանի գրավման փորձերի, համասեռամոլների երթերի, նրանց կողմից ոստիկանության բաժնի գրավման փորձերի: Մտահոգիչն այս ամենում կառավարության լռությունն է: Վեհափառի վրա միտինգներ կազմակերպողներից մեկը նշանակվում է պաշտոնի: Մտահոգիչ է, երբ Բոլթոնը գալիս է Հայաստան ու ասում է, որ Հայաստանը պետք է ազատվի պատկան կաղապարներից: Բայց կառավարությունից զրո արձագանք:
***
Այսօր իշխանությունները դպրոցում աղոթք անելն են հարցականի տակ դնում, վաղը ո՞ւր ենք հասնելու:
***
Այն, ինչ կատարվում է, անթույլատրելի է: Գործը հասել է նրան, որ սիրո ու համերաշխության «ջատագովները» ատելության քարոզ են իրականացնում, իրենց քաղաքական օպոնենտներին հանցավոր բանդա են անվանում: Ա՛յ քաղաքական սուտասաններ, ա՛յ քաղաքական խաբեբաներ, բացի խաբելուց որևէ այլ բան չեք արել, ատելության քարոզը ինչքա՞ն կարելի է: Վարչապետն ի՞նչ է, Հայաստանը ուզում է սարքի 30-ականների Գերմանիան, ինքը ուզում է դառնալ Հիտլերը, ԱԱԾ-ն էլ՝ Գեստապո՞ն: Հերիք է, ասելիք չունեք, ուրեմն լռեք»,- շեշտել է Էդուարդ Շարմազանովը: