Էրդողանն ու Թրամպը հանդիպում են անցկացրել G20-ի գագաթնաժողովի շրջանակներում
Դիտել նաև
Էրդողանը դիմեց Փաշինյանին և դրական արձագանք ստացավ․ ի՞նչ է սպասվում մեզ
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել
«Փաշինյանն էլ է դա հասկանում»․ Էրդողան
Ինչո՞վ են նման իրար Իսրայելի վարչապետ Նաթանյահուն, Նիկոլ Փաշինյանը ու Զելենսկին
Թուրքիայում 20 տարվա մեջ առաջին անգամ ՏԻՄ ընտրություններում հաղթել է ընդդիմադիր կուսակցությունը
Թուրքիայի և Միացյալ Նահանգների նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Դոնալդ Թրամպը հանդիպում են անցկացրել Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում կայացած G20-ի գագաթնաժողովի շրջանակներում:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, թուրք և ամերիկացի ղեկավարների հանդիպումը Costa Salguero ցուցահանդեսի կենտրոնում անցկացվել է փակ դռների հետևում: Նրանց հանդիպումը 50 րոպե է տևել:
Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է Թրամպի հետ քննարկել սիրիական Մանբիջի հարցով Թուրքիայի և ԱՄՆ-ի ճանապարհային քարտեզի իրագործումը, ինչպես նաև Կերչի նեղուցում ուկրաինական նավերի հետ կապված միջադեպը:
Նշենք, որ Բուենոս Այրեսում Թրամպի հետ բանակցելուց առաջ Էրդողանը զրույց է ունեցել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: