ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու նախադրյալներ չկան. Դավիթ Տոնոյան
Դիտել նաև
Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Հայաստանի հնարավոր դուրս գալը ՀԱՊԿ-ից չպետք է հենվի Արևմուտքի «խաղերի» վրա․ Զախարովա
Վիրավորական և վերջնագրի ձևով է ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի հռետորաբանությունը. ՌԴ ԱԳՆ (տեսանյութ)
ՀԱՊԿ-ը Երևանից պաշտոնական հայտարարություն չի ստացել անդամակցությունը կասեցնելու վերաբերյալ. Տասմագամբետով
Փաշինյանի զրո լեգիտիմությունն ու ՀԱՊԿ-ը. «Կարճ ասած» (տեսանյութ)
Հայաստանը պատրաստ է շարունակել կատարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները: Այս մասին Երևանում ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ՀԱՊԿ-ում առաջացած խնդիրները կարող են պատճառ լինել, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, Տոնոյանը պատասխանել է. «Ես չեմ լսել նման խնդրի մասին, որը կարող է նախապայման լինել ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու համար: Նման նախապայմաններ չկան ոչ աշխարհաքաղաքական, ոչ ռազմաքաղաքական, ոչ էլ ռազմավարական տեսանկյունից»:
Zham.am