94 տարեկան հասակում մահացել է ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը
ԱՄՆ-ում նոյեմբերի 30-ին 94 տարեկանում մահացել է երկրի 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագը: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով նախկին նախագահի ընտանիքի հայտարարությանը:
Բուշ ավագը դեռ մայիսին էր հոսպիտալացվել արյան ցածր ճնշման և գերհոգնածության պատճառով: Մեկ շաբաթ անց դուրս էր գրվել:
Ջորջ Բուշ ավագն ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1989 թվականից մինչև 1993 թվականը: Բուշ ավագը Երկրորդ աշխարհամարտին մասնակցած վերջին ԱՄՆ նախագահն էր: