Փաշինյանը Նաիրա Զոհրաբյանին՝ Քվեն ու ներդրումը մեկը մյուսի հետ կապ պիտի չունենան (Տեսանյութ)
Աբովյանում նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի երեկվա հայտարարությանը.
«Նաիրա Զոհրաբյանն ասում է՝ Գագիկ Ծառուկյանն անում է ներդրումներ ու մեր քվեով հնարավորություն տանք, որպեսզի նա ներդրումները շարունակի: Կարծում եմ՝ այս հայտարարությունը չի արտահայտում այն իրավիճակը, որ էսօր կա ՀՀ-ում: Նկատի ունեմ, որ քվեն ու ներդրումը մեկը մյուսի հետ կապ պիտի չունենան, հակառակը, եթե ենթադրենք, չկա քվեն ու ենթադրենք, մարդիկ, որ ԱԺ պատգամավոր չեն, ներդրումներ չեն անո՞ւմ: Ներդրումների ու քվեի կապը նշելը ճիշտ չէ, որովհետև հին Հայաստանի սիմվոլ է: Կոռեկտ չէ՝ ձայն տվեք, որ ներդրում լինի տրամաբանությունը: Մենք երաշխավորում ենք բոլոր ներդրումների անվտանգությունը, որոնք կատարվում են օրենքի համապատասխան ձևով»,- ընդգծել է վարչապետի պաշտոնակատարը:
Zham.am