Տո՛ Սորոսը էնքան հացուպանիր պետք է ուտի, որ կարողանա անել մեր արածը. Նիկոլ Փաշինյան
2018-ի հունվարին ում ասեիր, որ ապրիլ-մայիսին Հայաստանում հեղափոխություն է լինելու, կասեին՝ «լավ չե՞ս, ընգեր»: Այս մասին Եղվարդում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:
«Բայց քայլ, քայլ, քայլ մենք հասկացանք, որ դա այնքան պարզ գործողություն է, արեցինք այնպիս հեշտությամբ, որ մինչև հիմա աշխարհը գլխի չի ընկել՝ էս ոնց տեղի ունեցավ: Հյուսիսը կասկածում է արևմուտքին, արևմուտքում կասկածում է արևելքին, արևելքում կասկածում են հարավին, հարավում կասկածում են հյուսիսին, որովհետև տեղի ունեցածն այնքան անհասկանալի է բոլորի համար, որ ասում են՝ էս ինչ դավադրություն էր, ես ինչ մութ ուժեր են: Այսօր տեղեր կան գրում են՝ սա Սորոսի հերթական կազմակերպած հեղափոխությունն էր: Տո՛ Սորոսը էնքան հացուպանիր պետք է ուտի, որ կարողանա անել այն, ինչ մենք արեցինք», - հայտարարեց Փաշինյանը:
Zham.am