Ընկերներ, սենց իրար պաստառ պոկելով ու՞ր կհասնեք
Դիտել նաև
2 օր առաջ հրապարակել էի տեսանյութ, որտեղ որդիս հարցուփորձ էր անում մեր շենքի մուտքի մոտ փակցված Լենա Նազարյանի պաստառի մասին։
Երեկ այդ պաստառի փոխարեն ինչ-որ անծանոթի պաստառ էր (կարծեմ, ՔՊ-ական)։ Այսօր առավոտյան արդեն անծանոթի պաստառը հեռացված էր, և նրան փոխարինելու էր եկել կրկին ՔՊ-ական ինչ-որ Հակոբի ժպտադեմ պաստառ։
Ընկերներ, սենց իրար պաստառ պոկելով ու՞ր կհասնեք։
Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից