Նիկոլն ու իր թիմակիցները իշխանության էլ եկան, բայց այդպես էլ չհրաժարվեցին սուտ եւ կեղծ տեղեկատվություն տարածելուց
Քիչ առաջ լրագրողներից տեղեկացա, որ Ալեն Սիմոնյանը հայտարարել է իբր իմ եւ իր միջև կայանալիք հեռուստաբանավեճի մասին:
Նման պայմանավորվածություն կամ համաձայնություն ոչ ուղղակի, ոչ միջնորդավորված ինձ հետ չի եղել:
Հատկապես, որ ֆիզիկապես դա անհնար է, քանի որ ես իմ քարոզարշավը իրականացնում եմ Լոռու մարզում:
Նիկոլն ու իր թիմակիցները իշխանության էլ եկան, բայց այդպես էլ չհրաժարվեցին սուտ եւ կեղծ տեղեկատվություն տարածելուց:
Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից