Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան
20
Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Պատերազմ Արցախում
Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Փաշինյանը շատ բան է թաքցնում իր ժողովրդից. Սթևան Գայիչ (տեսանյութ) Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին

Հեղափոխության «պտուղները». նրանց այլևս չենք տեսնի նոր խորհրդարանում

ՀՀԿ նախընտրական ցուցակն այս անգամ ավելի բծախնդրորեն է կազմված՝  Հանրապետական խմբակցության պատգամավորների մի ստվար հատված դուրս է մնացել ընտրական ցուցակից: ՀՀԿ-ն, կարծես թե, որոշել է երիտասարդացնել և նոր շունչ հաղորդել իր թիմին, չնայած դրա արդյունավետության մասին դեռ վաղ է խոսել, հատկապես, որ նոր ընտրված կադրերի մեծ մասը հանրության անհայտ և ոչինչ չասող անուններ են:
Հաջորդ գումարման խորհրդարան անցնելու առումով այսօրվա 50 հոգանոց Հանրապետական խմբակցության անդամների միայն կեսի բախտն է բերել: Մնացածը հրաժեշտ կտան պատգամավորական մանդատներին՝  իրենց տեղերը զիջելով նոր կադրերին:

Այսպիսով, նոր խորհրդարանում չենք տեսնի խորհրդարանի «համն ու հոտը» ապահովող Գալուստ Սահակյանին և Սեյրան Սարոյանին, ովքեր իրենց հումորով և խարիզմայով կարողանում էին ցրել  անգամ ամենալարված իրավիճակները:

ԱԺ մանկաբույժ նախագահ Արա Բաբլոյանին ևս չենք տեսնի ապագա խորհրդարանում:

7-րդ գումարման Ազգային Ժողովը կլինի առանց  նույն անուն-ազգանուն ունեցող Հակոբ Ռազմիկի Հակոբյանի և Հակոբ Գառնիկի Հակոբյանի:

Խորհրդարանի հնաբնակ պատգամավոր Խոսրով Հարությունյանն այսքանով, կարծես թե, ավարտում է իր պատգամավորական գործունեությունը՝  նա ևս ներառված չէ նախընտրական ցուցակում:
Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ևս չենք տեսնի պատգամավորական գործունեությամբ զբաղվելիս, վերջերս նա տեղեկացրեց նաև, որ նոր աշխատանքի առաջարկ ունի և մտադիր է ընդունել այն: 

ՀՀԿ  երիտթևի բազմամյա  ղեկավար Կարեն Ավագյանը ևս չի լինի նոր խորհրդարանում:

Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝  Հակոբ Բեգլարյանը, ով խորհրդարան էր անցել ռեյտինգային ընտրակարգով, ևս ներառված չէ նախընտրական ցուցակում:

Արայիկ Գրիգորյանը՝  Ավշարի Արայիկը, ևս դուրս է մնացել ցուցակից: Նույն բախտին է արժանացել նաև մյուս գործարար պատգամավորը՝ Արկադի Համբարձումյանը:
Մեծահարուստ Սամվել Կարապետյանի եղբայրը՝  Կարեն Կարապետյանը, նույնպես ապագա խորհրդարանում չի լինի:

Խորհրդարանում չի լինի նաև ՀՀԿ ֆրակցիայի քարտուղարը՝ Գագիկ Մելիքյանը:
Նաիրա Կարապետյանը, ով խորհրդարանում վերջերս փոխարինեց Ռուզաննա Մուրադյանին, նույնպես ներառված չէ ՀՀԿ ցուցակում:

Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը ևս ապագա խորհրդարանում չի լինի:

Նոր խորհրդարանում չենք տեսնի նաև ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, Սերժ Սարգսյանի նախկին խոսնակ Արման Սաղաթելյանին, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, Տարոն Մարգարյանի աներորդի Ռոբերտ Սարգսյանին, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խոսնակ Շուշան Սարդարյանին:

Խորհրդարանում չեն  լինի նաև ՀՀԿ ցուցակով խորհրդարան անցած և վերջերս ֆրակցիան լքած Սամվել Ալեքսանյանը, Աշոտ Արսենյանը, Արման Սահակյանը:  

Խորհրդարանում չեն լինի նաև՝

Կորյուն Նահապետյանը,
Սամվել Նիկոյանը,
Միհրան Հակոբյանը,
Կարեն Բեքարյանը,
Ջեմմա Բաղդասարյանը,
Հերմինե Նաղդալյանը,
Նաիրի Սահակյանը,
Ավետ Սարգսյանը,
Սամվել Ֆարմանյանը,
Ռուստամ Մախմուդյանը,
Կնյազ Հասանովը,
Արսեն Միխայլովը:

Պատրաստեց Ակաթի Վահանյանը

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan