ՊՆ խոսնակն արձագանքում է զինծառայողների ընտրության վերաբերյալ հրապարակմանը
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, անդրադառնալով «168 ժամ»-ի այն հրապարակմանը, որ զինվորներին դեկտեմբերի 9-ի ընտրություններին մասնակցելու նպատակով, տեղափոխելու են Գորիս և Կապան, որպեսզի ընտրեն «Իմ քայլը» դաշինքին», ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զինծառայողների ընտրության վերաբերյալ. ԶՈւ-երի զինծառայողներին, այդ թվում նաև ժամկետային զինծառայողներին տրված է լիովին ազատ ընտրելու հնարավորություն: Հաշվի առնելով զորամասերի տեղակայման վայրերը, նրանք ընտրելու են մոտակա ընտրատեղամասերում: Նման պնդումներն ավելի քան վիրավորական են մեր ժամկետային զինծառայողների հասուն գիտակցության և ինքնուրույնության նկատմամբ, որոնք վերջին տարիներին մի քանի անգամ, տարբեր էքստրեմալ իրավիճակներում ապացուցել են իրենց քաղաքական հասունությունը և կայացած անհատականություններ լինելու հանգամանքը»: