Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ)
29
Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան

Այո՛, Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է

Այո՛, Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է։

Հույն փիլիսոփա Արիստոտելի այս խոսքերով միտքս սկսեմ շարադրել, որը թեև ասվել է դեռևս Ք.ա. 4-րդ դարում, սակայն շարունակում է մնալ մարդկության առաջընթացի հիմնական գրավականներից մեկը, որը ցավոք սրտի առ այսօր բացակայում կամ գրեթե բացակայում է հայ ժողովրդի կյանքում։

Ցանկանում եմ երկու կարևոր դեպքի մասին խոսել։ Երկու դեպքերում էլ խոսքը վերաբերվում է քաղաքական գործիչներին՝ մի դեպքում՝ ներկա իշխանությանը, իսկ մյուս դեպքում՝ նախորդին։

Ես միայնակ ի վիճակի չեմ Հայաստանի բոլոր անկյուններում պայքարել հանուն ճշմարտության, բայց չեմ էլ կարող լռել այն դեպքերում, որոնց ականատեսն ու մասնակիցն եմ լինում։

Պարզաբանեմ միտքս.

Գրում եմ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ իմ լավ բարեկամ և պայքարի ընկեր՝ Մարիամ Փաշինյանի ծննդյան միջոցառման մասին։

Մամուլում նրա ծննդյան միջոցառման հետ կապված, ամեն տեսակ սուտ, կեղծիք ու զրպարտանք կարդացի այդ միջոցառման մասին։ Ամեն տեսակ հերյուրանք, որը ծառայեցնում էին քաղաքական շահարկումների համար։ Ես լինելով այնտեղ՝ բնականբար չեմ կարող լռել և չասել ճշմարտությունը։ Ծննդյան արարողությունը շատ համեստ էր և փաստում եմ, որ մամուլում տեղ գտած նյութերը ամբողջովին սուտ էր ու ստոր չափազանցություն։

Իսկ հիմա պատմեմ մի դեպք՝ կապված նախորդ իշխանությունների ներկայացուցիչներից մեկի՝ Արփինե Հովհաննսիյանի հետ։

Օրերս առիթ եղավ հանդիպելու Արփինե Հովհաննիսյանի հետ։ Խոսակցության ընթացքում նեղսրտած ասաց ինձ. «Շահեն՛, դու ես Հաց Բերողի ազատության համար ու մահից հետո բողոքի ցույցեր կազնակերպել, դու բավականին տեղյակ ես, որ նրա մահվան մեջ ես ի պաշտոնե և անձնապես մեղավորություն չունեմ։ Բայց ինձ մինչև այսօր սուտ ու կեղծ զրպարտում են՝ նրա մահվան համար»:

Ես լավ եմ հիշում թե ինչպես կազմակերպերպեցի ցույցերը, որի համար հետագայում դատարանի առաջ էլ կանգնեցի։ Ես լավ եմ հիշում իմ առաջ քաշած պահանջները՝ գլխավոր դատախազի՝ Արթուր Դավթյանի, և արդարադատության նախարարի՝ Արփինե Հովհաննսիյանի հրաժարականները, ինչպես նաև բոլոր մեղավորների պատժումը։

Սակայն առաջին այդ շոկային օրվանից հետո, ոչ միայն իրավաբանները բացատրեցին ինձ, որ արդարադատության նախարարը որևէ լիազորություն չուներ Արթուր Սարգսյանին ազատ արձակելու, այլ նաև հայրս հետախոսով ինձ բանտից ասաց.

«Շահեն ջան, արդարության նախարարի հրաժարականը կոնկրետ Արթուր Սարգսյանի հարցով արդարացի չի։ Կարելի է ասել, որ արդարադատության նախարարը ի պաշտոնե «պահեատապետի» գործառույթ ունի և իրավասու չէ որևէ մեկին բանտարկել կամ ազատել»։

Ըստ էության արդարադատության նախարարը կարող էր միջնորդել առողջական խնդիրների համար, ինչն էլ նա արել էր։

Ու ես այդ ցույցերի ժամանկ հեռացրեցի արդարադատության նախարարի հրաժարականի պահանջը։

Եթե նա մեղք ունի, ապա նույնքան մեղք ունի մշակույթի կամ սպորտի նախարարը, կամ արտաքին գործերի նախարարը՝ որպես մի իշխանություն, որի օրոք քաղաքական դրդապաճառներով հացադուլից անմիջապես հետո մահացավ Արթուր Սարգսյանը։

Երբեմն ինքնս էլ նեղսրտում եմ, որ ստիպված եմ լինում ճշմարտությունը պաշտպանել բոլորից և յուրաքանչյուրից՝ հաճախ էլ անձնապես անարդարացիորեն տուժելով։ Բայց հետո ինքս ինձ մխիթարում եմ, որ գուցե ճշմարտության համար պայքարը տրված է ինձ ճակատագրից, որն էլ փորձելու եմ կրել ողջ կյանքում՝ ազնիվ և արժանապատվորեն։

Հ.Գ.1. Նժդեհի խոսքերը մի քիչ փոփոխելով, ուզում եմ ասել.«Խնդրում եմ ներեք, որ ճշմարտությունն ասելու համար ստիպված եմ մեղանչել այսօրվա քաղաքական նպատակահարմարության դեմ»։

Հ.Գ.2. Շատ կուզենամ, որ Հայաստանի քաղաքական դաշտից վերանա անձնական վիրավորանքները, ընտանիքի և հարազատների նկատմամբ ատելությունը և սպառնալիքները։ Այն, ինչը որ ես ճաշակել եմ 14 տարեկանից, չեմ ցանկանա ոչ մեկին։

Շահեն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan