Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի
20
Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Պատերազմ Արցախում
Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ)

8 օր ավելի Արցախում մնալու համար քաղաքացուն մուտքի արգելանք է դրվել, տուգանք նշանակվել. բաց նամակ Փաշինյանին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին բաց նամակ է գրել Արցախի մի բնակիչ: Այն ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի պարոʹն Փաշինյան

Ես ծագումով Արցախից եմ, Ասկերանի շրջանի Խնապատ գյուղից, բայց հանգամանքների բերումով, ինչպես շատ հայեր, դարձել եմ Ռուսաստանի քաղաքացի: Ամեն տարի մեկնում եմ Ղարաբաղ՝ հայրական տուն, որտեղ ունեմ հորիցս ժառանգված սեփականություն: Ս.Թ. ապրիլի 16-ից ես դարձյալ հարազատ օջախում էի՝ Խնապատ գյուղում, որտեղ հիվանդության պատճառով մնացի սովորականից շատ ավելի՝ մինչև հոկտեմբերի 23-ը: Հիվանդությունն այնպիսին էր, որ ես Ռուսաստան մեկնեցի արդեն եղբորս ուղեկցությամբ: Սահմանին՝ Բագրատաշենի անցակետում, պարզվեց, որ ես խախտել եմ սահմանված կարգը և Հայաստանի Հանրապետությունում 180 օրվա փոխարեն մնացել 188 օր, որն էլ հիմք դարձավ, որ իմ նկատմամբ դրվի Ռուսաստանից Արցախ մեկնելու արգելանք, այլապես պետք է վճարվի 50.000 դրամ՝ որպես տուգանք ՀՀ-ում 180 օրից ավելի գտնվելու համար:

Արդյո՞ք սա անհեթեթություն չէ պարոն Փաշինյան: Երբ տուգանք կամ արգելանք է սահմանվում Ռուսաստանի այն բնակիչների նկատմամբ, որոնք ծագումով գոնե Ռուսաստանից չեն, որի մասին կա նույնիսկ նշում ռուսական անձնագրերում:

Ես երբևէ Ղարաբաղը չեմ առանձնացրել Մայր հայրենիքից՝ այն համարելով Հայաստանի Հանրապետության անբաժան մասը: Բայց ներկա պահին, ուզենք-չուզենք, որը նաև ընդունվում է Ձեր կողմից, Արցախը հանդիսանում է որպես առանձին հանրապետություն: Ես չեմ մեկնել Հայաստանի Հանրապետություն և այնտեղ նույնիսկ մեկ րոպե չեմ հանգրվանել, որ իմ նակատմամբ արգելքներ դրվեն: Անմիջականորեն մեկնել եմ Ղարաբաղ, իմ ծննդավայրը, ընդամենը հատելով ՀՀ-ի պետական սահմանը և հարազատ գյուղից զատ այլ վայր չեմ մեկնել, որի մասին կան ապացույցներ՝ ներառյալ մուտքը Արցախ և գյուղական համայնքի տեղեկանք-վկայությունը: Այլ երկրներում ապրող ծագումով արցախցիների նկատմամբ Արցախում նման արգելք կամ սահմանափակում չկա և ես չեմ խախտել այն երկրի օրենքը, որտեղ մեկնել եմ:

Նկատի ունենալով վերոհիշյալը, հարգելի պարոն Փաշինյան, խնդրում եմ Ձեր հանձնարարությունը՝ չեղյալ համարելու արգելանքն իմ նկատմամբ և հնարավորություն տալու Հայաստանի Հանրապետության տարածքով անարգել մուտք գործելու Արցախի Հանրապետություն:

Սարմեն Ազիզբեկի Հակոբյան

Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի նախկին բնակիչ, ներկայումս Ռուսաստանի դաշնության Ստավրոպոլի երկրամասի քաղաքացի»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan