Էդ Ամուլսարի թեման որ Էդմոնը Մարուքյանը բարձրացնում էր Ջերմուկում, ձեր իրավաբան ընկերը, գոնե թեմայի մեջ կա՞
Լուսավոր տղաներ և աղջիկեր․ Mane Tandilyan, էժանագին ՊՌ-ով վարկանիշ մի փորձեք բարձրացնել։ Խիստ հիասթափված եմ ձեզանից և ձեր առաջնորդից։ Էդ Ամուլսարի թեման որ Էդմոնը Մարուքյանը բարձրացնում էր Ջերմուկում, ձեր իրավաբան ընկերը, գոնե թեմայի մեջ կա՞։ Գիտի՞ տվյալ նախագծի զարգացումների մանրամասները։ Անձամբ իր աչքով տեսե՞լ է հանրային լսումները, թե լսածով է նման հայտարարություններ անում։ Եթե տենց լավ իրավաբան և իրավապաշտպան է, բա ինչու գոնե ՄԵԿ ՏԱՌ չասեց այն մասին, որ տվյալ ներդրումային նախագիծը (հանքի շինարարությունը ) շուրջ վեց ամիս լրիվ ԱՊՕՐԻՆԻ կերպով կասեցված է մի խումբ մարդկանց կողմից և բնապահպանությունը այստեղ զուտ ծխածածկույթ է, ֆոն։
Առ այսօր պետության կողմից ՉԿԱ իրավական ոչ մի խոչընդոտ հանքի գործունեությունը շարունակելու համար։ Խնդիրը հենց պետության ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆ է, երբ կարգի չեն հրավիրվում, պատասխանատվության չեն ենթարկվում ճանապարհները ապօրինի փակողները։ Սե՞նց է Մարուքյանը, դուք բոլորդ պատկերցնում իրավական Հայաստանը։ Վայ մեզ բոլորիս։ Դուք հաստատ ԲԱԶՄԱԹԻՎ ձայներ կորցրեցիք, հավատացեք:
Արթուր Հ. Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից