Գլխավոր դատախազի ներկայությունը տարօրինակ, բայց ճիշտ է. Քոչարյանի պաշտպան տեսանյութ
Դիտել նաև
Փաշինյանին ասել են՝ STOP. անցել ես անդառնալիության կետը. Քոչարյան (տեսանյութ)
Ով ուզում է՝ ցուցմունք տա, չեն կարող ապացուցել մի բան, որը չի եղել․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
Դատական նիստ՝ Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով (տեսանյութ)
«Այն, ինչ ուզում է անել այս իշխանությունը, սխալ է և անթույլատրելի՛». Լևոն Քոչարյան
Բագրատ Միկոյանը Ռոբերտ Քոչարյանի՝ արտերկրում գտնվելու լուրերի մասին
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը տարօրինակ, բայց և ճիշտ է համարում Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայությունը իր պաշտպանյալի գործով նիստերին։ Նշենք, որ այս պահին Վերաքննիչ քրեական դատարանում տեղի է ունենում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը: Դատական նիստը նախագահում է դատավոր Ռուբեն Մխիթարյանը։ Երկրորդ նախագահ Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են այսօր ինքնաբացարկ հայտնել դատավոր Մխիթարյանին։ Թե ինչ հիմնավորումներով, պաշտոնական կողմը չի մանրամասնում։
Մանրամասները՝ Ֆակտոր-ի տեսանյութում: