Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
19
Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Պատերազմ Արցախում
Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House

Սերգեյ Դովլաթովը Արթուր Դավթյանին. Порядочный человек это тот, кто делает гадости без энтузиазма. Տեսանյութ

Ինչպես հայտնի է, ռուսական և խորհրդային գրականությունը հարուստ է մարդուն բնորոշման աշխատություններով: Օրինակ Սերգեյ Դովլաթովի այս բնորոշումը խորհրդային ժամանակներում պարկեշտ մարդու վերաբերյալ իսկապես տպավորիչ է:

Սակայն պարզվեց, որ ԽՍՀՄ-ը փլուզվել է ֆիզիկապես, սակայն ոչ մեր հոգիներում:

Օրինակ այսօր չկա ԽՄԿԿ-ն, սակայն Հայաստանում փաստացի գործող մեկ տասնյակից ավել կուսակցությունները մանր ու մեծ «ԽՄԿԿ»-ներ են իրենցից ներկայացնում: Որպեսզի մենք իսկապես կարողանանք ազատվել տոտալիտար հոգեբանությունից, առաջին հերթին որպես մարդ պիտի ազատագրվենք, հետո փորձենք ստեղծել նոր Հայաստան:

Այս իշխանափոխության «անցումային փուլը» հենց ամենահարմար պահն է դրա համար:

Օրինակ, ՔՊ-ն կարող է չդառնալ նոր «ԽՄԿԿ», իսկ նախկին ՀՀԿ-ն կարող է մաքրվել «ԽՄԿԿ»-ացումից, որի մեջ ձևավորվել է տարիներ շարունակ:

Բայց այս ամենի մեջ ամենահեշտը դատաիրավական համակարգում փոփոխություններ անցկացնելն է:

Այստեղ շատ պրոցեդուրալ քայլերի անհրաժեշտություն չկա: Պարզապես անհրաժեշտ է մարդկային և քաղաքական կամք դրսևորել:

Օրինակ, որպես «լակմուսյան թղթի» դերում կարող է լինել հենց, այսպես կոչված, Մայրապետյանի գործը:

Հատուկ նշենք, որ չենք պահանջում գործը կարճել, քավ լիցի, պարզապես նշում ենք, որ մարդու կալանքը, որպես խափանման միջոց, փոփոխման անհրաժեշտության կարիք կա: Քանզի խոսքը գնում է ոչ շատ առողջ մարդու մասին, որի երաշխավորման համար հանդես են եկել հայտնի մտավորականներ, մշակույթի գործիչներ, հասարակական  գործիչներ:

Առանձնահատուկ է այստեղ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դերակատարումը:

Նա դարձել է գլխավոր դատախազ 2016-ին, որից հետո սկսվեցին «Սասնա Ծռերի» գործը, հետո հերթը եկավ Սամվել Բաբայանին դատելուն, վերջապես այս տարվա ապրիլին Դավթյանը հեշտությամբ պատրաստ էր մտնել խորհրդարան՝ Փաշինյանի, Միրզոյանի ու Սասուն Միքայելյանի կալանավորման համար: Այսօր խիստ է տրամադրված Մայրապետյանի հարցով: Եվ նույնիսկ անձամբ է գնում դատարան՝ Քոչարյանի գործով, որպեսզի ազդի դատավորի վճռի վրա. հասկանալի է, թե ում հրահանգով:

Այստեղ է, որ հռետորական հարց է առաջանում. իսկ եթե վաղը Ալիևը պահանջի կալանավորել բոլոր տեսակի «ղարաբաղյան էքստրեմիստների», ինչ էք կարծում, ինչպիսի՞ն կլինի Արթուր Դավթյանի դիրքորոշումը: Ճիշտ էք, նա հաճույքով կկատարի Ալիևի պահանջը: Քանզի եթե նա կես տարվա ընթացքում 180 աստիճան փոխում է իր պահվածքը, ապա ինչպե՞ս կարելի է բնորոշել այդ մարդուն:

Բայց եթե մենք ունենք այդպիսի գլխավոր դատախազ, մենք հասկանո՞ւմ ենք թե ինչպես ենք վտանգում մեր քաղաքացիների և մեր երկրի ապագան:

Եթե Դավթյանի որոշումը Մայրապետյանի մասով մոտ օրերս չփոխվի, ապա հաստատակամորեն կարող ենք հիշել Դովլաթովի խոսքերը՝ պարկեշտ մարդու բնորոշման վերաբերյալ:

Դատեք ինքներդ, մարդը վտանգավոր է համարում մի խումբ մարդկանց, հետո արդարացնում, հիմա էլ մեկ այլ մարդկանց կարող է այդպիսին համարել, իսկ հետո քաղաքական իրավիճակի փոփոխման դեպքում փոխել իր կարծիքը:

Մենք հասկանո՞ւմ ենք արդյոք, թե ինչ ռումբ ենք պահում մեր երկրի սրտում:

Հետո էլ բողոքում ենք, թե հարևան երկրում ռամիլ սաֆարովներ են հերոսացնում:
Ո՞վ պատասխան տվեց «հաց բերողի» մահվան համար: Ավելին, «հաց բերողի» քննիչը այսօր քննում է Մայրապետյանի գործը: Ի՞նչ է սա, ավելի շատ ցինի՞զմ, թե՝ փարիսեություն:

Մենք, որպես հանրություն, պիտի կարողանանք տարբերել քաղաքական այս կամ այն կողմնորոշումները պարզ մարդկային սկզբունքներից: Եվ եթե մարդը կարող է դավաճանել իր նախկին դաշնակցին, ապա նա Հայրենիք էլ կդավաճանի: Ահա թե ինչու մենք պիտի «լավ հիշենք» նման մարդկանց, որպեսզի հետագայում նրանք չկարողանան խուսափել ամենախիստ պատժից, քանզի Հայրենիքին դավաճանելու պոտենցիալ հնարավորությունը պետք է ամենածանր հանցագործությունը համարվի, եթե իհարկե մենք ուզում ենք իսկապես Նոր Հայաստան կառուցել:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan