1 USD = 0 AMD
1 EUR = 0 AMD
1 RUR = 0 AMD
ԱՄՆ-ը շնորհավորել է հայ ժողովրդին խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ Անգելա Մերկելը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ Ինչպես են արտասահմանյան լրատվամիջոցները վերլուծում հայաստանյան ընտրությունների արդյունքները (Տեսանյութ) Ողջ գիշեր ՀՀԿ-ն անցկացրել է ոտքի վրա. կբողոքարկե՞ն արդյունքները. Կարծիքները կիսվել են ՀՅԴ-ում բունտ է հասունանում Ակնկալում ենք աշխատել ժողովրդավարական պայմաններում ընտրված նոր ԱԺ-ի եւ ապագա կառավարության հետ. ԵՄ Պաշտոնների փոխատեղումներ. Վանեցյանը՝ առաջին փոխվարչապետ, Ցոլակյանը՝ ԱԱԾ տնօրեն Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է վերականգնել Թուրքիայի հետ հարաբերությունները Այս ընտրություններն ժողովրդավարական էին իրենց ձևով, բայց ոչ բովանդակությամբ. ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել Oլիգարխիան, օգտվելով ընձեռված հնարավորությունից, մասնակցեց ընտրություններին և մասամբ նորից սողոսկեց խորհրդարան. «Սասնա Ծռեր»
ԼՐԱՀՈՍ
ԱՄՆ-ը շնորհավորել է հայ ժողովրդին խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ Անգելա Մերկելը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ «Իմ քայլը» դաշինքում վիճակը սրված է. այն կարող է սպառնալ խմբակցությանը. «Չենք լռելու» Իշխանություններին թույլ չեն տա վայելել մենիշխանական բուրգը․ Աշոտյանը ՀՀԿ-ին տեսնում է քաղաքական Օլիմպոսում (Տեսանյութ) Արարատի մարզում ավարտվեց Աբրահամյանների էպոխան. Մարզը նոր «բդեշխ» ունի Ինչպես են արտասահմանյան լրատվամիջոցները վերլուծում հայաստանյան ընտրությունների արդյունքները (Տեսանյութ) Ողջ գիշեր ՀՀԿ-ն անցկացրել է ոտքի վրա. կբողոքարկե՞ն արդյունքները. Կարծիքները կիսվել են Երեք հինգերորդի հարցը լուծված է ՀՅԴ-ում բունտ է հասունանում Ինչպիսի՞ն կլինի հեղափոխական կառավարությունը Ակնկալում ենք աշխատել ժողովրդավարական պայմաններում ընտրված նոր ԱԺ-ի եւ ապագա կառավարության հետ. ԵՄ Պաշտոնների փոխատեղումներ. Վանեցյանը՝ առաջին փոխվարչապետ, Ցոլակյանը՝ ԱԱԾ տնօրեն Նաիրա Զոհրաբյանը՝ ԱԺ փոխնախագա՞հ ՕԵԿ-ը շնորհավորում է խորհրդարան անցած քաղաքական ուժերին ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներն` ըստ հավաքած ձայների «Եթե քո տեսակ մարդը հիմնվում է էժանագին ստերի վրա, երևի թե իմաստ չունի շարունակել խոսակցությունը». Լևոն Քոչարյանի պատասխանը՝ Սերժ Թանկյանի մեկնաբանությանը «Աղոթում ենք, որ Տերը հաջողություններ պարգևի նորընտիր խորհրդարանի աշխատանքներին». Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է վերականգնել Թուրքիայի հետ հարաբերությունները «Էս պահից սկսած ամեն ինչի պատասխանատուն Նիկոլն ա. լավ ապրելու հետհաշվարկը ժողովուրդը սկսել ա». Վազգեն Սաղաթելյան Էվոլյուցիա՞ Դրամատիկ ժամանակաշրջան է սպասվում Այժմ դուք եք ու ձեր ունակությունը՝ դիմակայելու այդ մարտահրավերներին. Արփինե Հովհաննիսյան Այս ընտրություններն ժողովրդավարական էին իրենց ձևով, բայց ոչ բովանդակությամբ. ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել Oլիգարխիան, օգտվելով ընձեռված հնարավորությունից, մասնակցեց ընտրություններին և մասամբ նորից սողոսկեց խորհրդարան. «Սասնա Ծռեր» «Ունեցանք միաբևեռ Ազգային ժողով, ինչը երկրի զարգացման տեսանկյունից դրական երևույթ չէ». «Մենք» դաշինք Մարգվելաշվիլին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին «Լուսավոր Հայաստան»-ի ռեյտինգային թեկնածուների հավաքած ձայները Այսօրվանից սկսվելու է «Մերժիր Նիկոլին» շարժումը․ Էդուարդ Շարմազանով Նիկոլ, մի կրկնի Սերժի սխալները, կեղծ ընդդիմություն մի սարքի, որ վերջում տակը չմնաս Ինչո՞ւ ժողովրդի անունից խոսող Թեհմինեն հավաքեց ընդամենը... 150 ձայն: Ո՞ւր էր ժողովուրդը Գալիք ԱԺ-ն ձևավորվում է առանց գաղափարական և ազգային դիմագծի.ՀՅԴ հայտարարությունը Փաշինյանին ամենաշատը վստահեցին Արարատի մարզում, ամենաքիչը՝ հարազատ Տավուշում Բակո Սահակյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ Նոր Գեղիում չորս անձի են դանակահարել Ադրբեջանի մեջլիսի պատգամավորը ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների մասին Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը Այսօր ֆուտբոլի միջազգային օրն է Դեկտեմբերի 9-ը Հանրապետական կուսակցության վերածննդի օրն է, սկսում ենք պայքարը որպես արտախորհրդարանական ընդդիմություն. Շարմազանով Խորհրդարան անցած ուժերի ամենաշատ ձայներ հավաքած ռեյտինգային թեկնածուները Մակրոնը հանդիպում է անցկացնում արհմիությունների ու կուսակցությունների ներկայացուցիչների հետ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների ասուլիսը (տեսանյութ) Վարչական ռեսուրս այդուհանդերձ կիրառվել է.Նաիրա Զոհրաբյան Բաց և թափանցիկ՝ որոշ թերացումներով. ԱՊՀ դիտորդների գնահատականն ԱԺ արտահերթ ընտրություններին Կրթությունը կարևոր գործիք է հանցագործությունները կանխարգելելու համար Թիվ 1 ընտրատարածք. ով որքան ձայն հավաքեց «Լուսավոր Հայաստանի» մամուլի ասուլիսը (Տեսանյութ) Թելավիում նախագահի երդմնատվության արարողության նախապատրաստման աշխատանքներ են ընթանում ԿԸՀ-ն Նաիրա Զոհրաբյանից որևէ դիմում չի ստացել ԿԸՀ-ն դեռ չի հաշվարկել, թե որ ուժը որքան մանդատ կունենա խորհրդարանում ԱԺ ընտրությունների 23 տարվա քրոնիկոն՝ 1995-2018 (Տեսանյութ) Գերմանիայում գործադուլի պատճառով դադարեցվել է հեռընթաց գնացքների երթևեկությունը Ֆրանսիական հեղափոխությունը սկսված է. Քայլ արա, մերժիր Մակրոնին (Տեսանյութ) Կրկնաքվեարկության փորձեր են արձանագրվել Անվավեր քվերաթերթիկներն ամենահետաքրքիրն են .ֆոտոշարք Բոլորի՛ս պարտքն է ողջ ուժերը ներդնել ի շահ երկրի ու ժողովրդի, հանուն ուժեղ Հայաստանի և Արցախի հանրապետությունների. նախագահի շնորհավորական ուղերձը «Սա աննախադեպ երևույթ է, ինչը պետք է ավանդույթի վերածել». հայտարարություն Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը դեռևս չի տրամադրվել պաշտպանական թիմին Տիգրան Մուկուչյանը հրապարակեց ընտրությունների արդյունքները Ժամանակ է մասնակցել մեր հայրենիքի բարգավաճմանը. Սերժ Թանկյանի հետընտրական գրառումը Այս ընտրությունների ամենամեծ անակնկալը մասնակիցների սակավաթիվ լինելն էր (Տեսանյութ) Ովքե՞ր են 23 տարի ձևավորել և ղեկավարել խորհրդարանը «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգայինների հավաքած ձայները Միջազգային լրատվամիջոցներն անդրադարձել են ՀՀ–ում ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներին Դեկտեմբերի 10-ը մեր ժողովրդի տարեգրության մեջ մտավ որպես ճակատագրական որոշումներ ընդունելու օր. Բակո Սահակյանի ուղերձը Հետ դեպի Ֆրանսիական հեղափոխություն. «դեղին բաճկոնները» գիլյոտին են տեղադրել Փարիզում (լուսանկար) Լիլիթ Մկրտչյանը բարձր արդյունք է գրանցել Երևանի բաց առաջնությունում Մահացել է Մաքսիմ Հակոբյանը Առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն 22:30-ի դրությամբ ստացել է 49 հաղորդում Ռուսաստանցի հայտնի բլոգերի նոր անդրադարձը ԱԺ ընտրություններին (տեսանյութ) Ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերը էապես նվազել են ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ձայների առաջին քսանյակը գլխավորում է Սասուն Միքայելյանը ԱԺ-ն կունենա 132 պատգամավոր՝ 88-ը «Իմ քայլից», 25-ը՝ ԲՀԿ-ին, 19-ը՝ «Լուսավոր Հայաստանից» «Ես շուտով որոշում կկայացնեմ». Թրամփ Առաջին անգամ մենք կունենաք Ազգային ժողով, որում չկա իրական կոշտ ընդդիմություն Յուրահատուկ զբաղմունք ենք գտել. Աննա Հակոբյանն ընտրությունների ընթացքի մասին (լուսանկար) ԲՀԿ քաղաքական թիմի առաջատարը Նաիրա Զոհրաբյանն է Նիկոլ Փաշինյանի առաջին գրառումը ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը եկել է «Իմ քայլը» դաշինքի շտաբ (VIDEO) Սերժ, այսօր իմացա, թե որքան ես ուրախացել հորս կալանավորմամբ
Հարցում

«Կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում նման է մրցակիցների չեզոքացման». Վիգեն Սարգսյան

Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) առաջին փոխխոսնակ, ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Հայաստանի Հանրապետության նախկին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ծավալուն հարցազրույց է տվել ria.ru-ին, որտեղ անդարդարձել է իշխող քաղաքական ուժի կողմից ՀՀԿ-ականների ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքների և այն մասին, թե ինչ կլինի նրանց հետ, ովքեր անցել են Փաշինյանի կողմը, ինչպես նաև՝ ինչպես է կուսակցությունը գնում ընտրությունների։ Հարցազրույցը ներկայացնում ենք կրճատումներով:

-Ինչպե՞ս եք Դուք վերաբերվում նրան, որ ՀՀԿ որոշ պատգամավորներ անցել են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմը։

-Դա հետխորհրդային տարածքում և Արևելյան Եվրոպայում առաջին դեպքերից է, երբ իշխանության կուսակցությունը, հատկապես այդ կոնտեքստում, այլ քաղաքական ուժի իշխանությունը փոխանցելով, չի կորցրել իր խմբակցությունը Խորհրդարանում և մինչև վերջ ի վիճակի եղել որոշումներ ընդունել ու արդյունավետորեն դրանք իրականացնել։ Մենք առաջին օրվանից հայտարարել ենք, որ աջակցում ենք Փաշինյանի թեկնածությանը, քանի որ եթե մենք դա մայիսի 2-ին՝ երկրորդ փուլում, դա չանեինք, ստիպված կլինեինք միանգամից արձակել Խորհրդարանը։ Դա շատ անարդյունավետ կլիներ, որովհետև այդ ժամանակ կազմակերպված ընտրություններն ավելի վատը կլինեին, քան դեկտեմբերին սպասվողը։ Հետո մենք աջակցեցինքն Կառավարության ծրագրի ընդունմանը։ Մենք ապահովեցինք ձայների բավարար քանակ Կառավարության օրենսդրական նախաձեռնություններն ընդունելու համար նույնիսկ այն դեպքերում, երբ անհանգստության ու քննադատության համար լուրջ առիթներ կային։
Մենք քվեարկել ենք բյուջեի օգտին, որ երկիրը նոր տարում առանց բյուջե չմնա։ Համաներման առաջարկ է ներկայացվել, որին մենք կողմ ենք քվերակել, թեպետ այնտեղ մի շարք պահերով կասկածներ կային։ Բայց որոշում կայացվեց չքվեարկել Ընտրական օրենսգրքի օգտին, քանի որ լրացումների ձևն ու բովանդակությունը բացարձակապես անընդունելի էին, և չնայած Կառավարության բոլոր ջանքերին, ընդ որոմ երկու անգամ, այդ օրենքը չընդունվեց։

Խմբակցությունը մինչև վերջին պահը պահպանեց որոշումներ կայացնելու ու դրանք իրականացնելու ունակությունը, ինչը բացառիկ է այդ իրավիճակում։ Դրանում երևաց ՀՀԿ ուժը և անհատապես յուրաքանչյուր պատգամավորի ուժը։ Մեր խմբակցության անդամները, որոնց վրա սարսափելի ճնշում էր գործադրվում, ինչը երբեմն հասնում էր անձնական վիրավորանքների, իրենց ու իրենց ընտանիքի անդամների հանդեպ ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու սպառնալիքների, ինչը մինչև այժմ բնորոշ չէր հայ քաղաքական կյանքին, այնուամենայնիվ, դրսևորեցին տոկունություն ու ոգու արիություն, ինչը, իհարկե, շատ լուրջ հարգանքի է արժանի։

Ինչ վերաբերում է Փաշինյանի կողմն անցած մարդկանց, դա նրա իսկ մեծագույն խնդիրն է, քանի որ մեզնից հեռացած ու իրեն միացած մարդիկ նրանից ավելի արագ կհեռանան։

-Իշխանափոխությունից հետո անցել է ընդամենը կես տարի, բայց ՀՀԿ-ն որոշում է կայացրել մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Ո՞րն էր կուսակցության մոտիվացիան: Արդյո՞ք դուք ձեր մասնակցության մեջ ռիսկեր, կամ, ընդհակառակը, որոշակի առավելություններ:

-Ընտրությունները միշտ էլ ռիսկեր ու առավելություններ են, միշտ փորձ` ստանալու ընտրողների առավելագույն աջակցությունը` անկախ նրանից, թե կես տարի է անցել, տարի՞ թե՞ մի քանի ամիս: Ընտրություններին չմասնկցող քաղաքական ուժը, իմ կարծիքով, դադարում է այդպիսին լինել: Այն դառնում է հասարարակական կազմակերպություն, հետաքրքրությունների ակումբ, և այդ պատճառով Խորհրդարանում մեծամասնություն ունեցած կուսակցությունը պարզապես իրավունք չուներ ընտրությունների չգնալ: Նա պետք է ընտրողներին հնարավորություն տար` քվեարկելու իր օգտին, համապատասխան ծրագիր ներկայացնել, որը պատասխան կտար հասարակության այսօրվա պահանջմունքներին:

Հենց դա էլ արեց ՀՀԿ-ն: Ես դա միակ ճիշտ որոշումն եմ համարում և կարծում եմ, որ սկզբունքորեն կարևոր է, որ իշխանության կուսակցությունը իշխանափոխությունից հետո մոռացության չմատնվի, այլ շարունակի աշխատել որպես քաղաքական միավոր` օգտագործելով փորձը, հմտությունները, թիմը: Այլապես զրոյից ձևավորվում է ոչ միայն նոր իշխանությունը, այլև ապագա ընդդիմությունը և մնացած բոլոր ուժերը, այդ թվում նաև այդ պատճառով է այժմ կենաց ու մահու պայքար մղվում: Քանի որ քաղաքական ուժերի համար ակնհայտ է դառնում, որ կոնֆիգուրացիայի, ուժերի հարաբերակցության ցանկացած փոփոխություն մահվան հավասար է, քանի որ դրանից հետո զրոյից ձևավորվում է բացարձակապես նոր քաղաքական դաշտ:

-ՀՀԿ ներկայացուցիչները, հատկապես ԱԺ պատգամավորները քչերից մեկն էին, ովքեր հետհեղափոխական մթնոլորտում համարձակվում են երբեմն նույիսկ շատ խիստ քննադատության ենթարկել նոր իշխանություններին: Նոր Կառավարության ո՞ր սխալներն եք դուք հատկապես վտանգավոր համարում, որո՞նք կարելի է ուղղել, և տեսնու՞մ եք դուք արդյոք որոշ ուղղություններով նախկին իշխանությունների կուրսի շարունակություն:

– Ես տեսնում եմ ՀՀԿ քաղաքականության շարունակության փորձ: Հայտարարված է, որ արտաքին քաղաքական կուրսը չի փոխվելու, 2019թ. բյուջեն կազմված է ժամանակինմ մեր կուսակցության կողմից պատրաստված միջնաժամկետ բյուջետային ծրագրի եռամյա պլանավորմամբ: Ազգաբնակչությանը մտահոգող հիմնական հարցերի առնչությամբ ըստ էության կա կուրսերի նմանություններ: Ինչ վերաբերում է կատարման որակին, դա ինձ շատ է անհանգստացնում, քանի որ մենք տեսնում ենք ոչ թե պարզապես անփորձ թիմ, այլ մարդկանց խումբ, ովքեր սկզբունքորեն պատրաստ չեն պետական որոշումներ կայացնելուն, և նրանցից յուրաքանչյուրը Կառավարությունում հսկայական ոլորտ է ղեկավարում:

Կա շատ բարձր վստահություն Կառավարության ղեկավարի նկատմամբ: Վարչապետի անձնական վարկանիշը իսկապես շատ բարձր է, և մարդիկ նրա հետ մեծ հույսեր են կապում: Շատ կցանկանայինք, որ նրա մոտ ամեն ինչ ստացվեր, քանի որ վերջիվերջո, նրա հայտարարած գաղափարները վեհ են` երկրի բարեկեցություն, երիտասարդության համար նոր հնարավորություններ և այլն: Բայց, ցավոք, այն, ինչ տեղի է ունենում, այնքան էլ չի համապատասխանում դրանց, և այս օրերին հնչեցված շատ հայտարարություններ լուրջ տագնապի տեղիք են տալիս: Օրինակ` 150 000 պետական ծառայողների կրճատումների վերաբերյալ պլանները: Դա հսկայական թիվ է, դա գործնականորեն երկրի աշխատող բնակչության յուրաքանչյուր չորրորդ մարդն է: Եվ այս հապշտապ որոշումը` Կառավարությունում նախարարությունների թիվը կիսով չափ կրճատելու վերաբերյալ:

-Իր գլխավոր ձեռքբերումը նոր Կառավարությունը համարում է կոռուպցիայի դեմ պայքարը: Արդյո՞ք դուք այստեղ հաջողություններ տեսնում եք, աղմկահարույց կոռուպցիոն գործերի մեջ կա՞ն արդյոք քաղաքականապես մոտիվացվածները:

-Այս առումով շատ կարևոր է հասարակության կողմից կոռուպցիայի մակարդակի ընկալումը: Նոր կառավարության հաջողվեց հասնել շատ կարևոր արդյունքի` հասարակությանը հույս տալ, որ կուռուպցիայի դեմ դաժան պայքար է մղվելու: սակայն ինձ շատ են անհանգստացնում հայտարարություններն այն մասին, թե երկրում այլևս կոռուպցիա և օլիգարխներ չկան: Ես կարծում եմ, որ այդպես չի լինում, քանի որ այն երկրներում, ուր կուռուպցիայի դեմ պայքարի ավելի խիստ միջոցներ են գործում, և կոռուպցիոներներին գնդակահարում են հրապարակներում, միևնույն է, կոռուպցիայի հետ կապված խնդիրներ մնում են: Ես կցանկանայի հավատալ, որ դա պարզապես այդպիսի ոգևորություն է, սակայն իրական արդյունքեր ես դեռ չեմ տեսնում:

Կոռուպցիայի դեմ պայքարը ենթադրում է օրենսդրական դաշտի ստեղծում, որը սկսել է ձևավորվել ՀՀԿ իշխանության ժամանակ: Այն ժամանակ մի շարք կարևոր օրենքներ են ընդունվել, այդ թվում նաև ապօրինի հարստացման քրեականացումը, պաշտոնատար անձանց ու նրանց ընտանիքների ունեցվածքի և շահույթի հայտարարագրման ձևը: Այս օրենքի տակ ընկավ 10 000 մարդ: Սա 3 միլիոնանոց Հայաստանի համար շատ լուրջ թիվ է:

Բայց կան որոշում կայացնող մարդկանց աշխատանքի վարձատրման բարձրացման, իմպլեմենտացիայի հարցեր: Կոռուպցիան հաճախ շփոթում են կաշառք վերցնելու հետ, բայց կոռուպցիան որոշումներ կայացնելիս ազդեցության լծակների կիրառման ավելի համակարգային մեխանիզմ է:

Դրա համար էլ որոշումներ կայացնող մարդիկ, որոնցից կախված են դատական ծանր գործեր, պետական պրեֆերենցիաներ, տուգանքներ, պետք է ստանան համապատասխան վարձատրություն: Պարզապես գնդակահարելով` ոչինչ չես փոխի:

Կարելի է գոռալ այդ մասին, կարելի է ցուցադրաբար մարդկանց ձերբակալել, կարելի է մարդկանց կալանավորել ու դատապարտել` չապահովելով անգամ իրավունքը հարգելու տարրական նորմեր, բայց թե դրանից ինչ օգուտ կլինի, հիմա դդժվար է ասել: Այժմ դա շատ նման է ընտրովի արդարադատության ու քաղաքական հակառակորդների դեմ մղվող պայքարի:

Թարգմանությունը՝ 168.аm-ի

Հետևե՛ք մեզ Telegram-ում
website by Sargssyan