Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ)
29
Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Պատերազմ Արցախում
Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Իմ պատվից և արժանապատվությունից ցածր կլինի Ալեն Սիմոնյանին դատի տալը. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)

Սասունը ընդամենը պարզ հայ մարդ է, որը իր շիտակ խոսքով բացահայտում է այն, ինչի մասին լռում է ՔՊ վերնախավը (լուսանկար)

Ընկերներ ջան

Երեկ շատերդ հասցրել եք վրդովվել Սասուն Միքաելյանի ցնցող բացահայտմամբ։ Բայց Սասունը ընդամենը պարզ հայ մարդ է, որը իր շիտակ խոսքով բացահայտում է այն, ինչի մասին լռում է ՔՊ վերնախավը, և կամ փորձում խուսանավել՝ որ իրենց համար իշխանության գալը ավելի կարևոր է, քան արցախյան պատերազմում հաղթանակը և նրա վերջնական ամրագրումը, և դա խորը նստած գիտակցություն է։

Եթե կարծում եք, որ այդպես չէ, նայեք փաստերին։ Նիկոլ Փաշինյանը իր ելույթներում պարբերաբար հայտարարել է, որ ինքը Արցախի անունից բանակցելու իրավունք չունի, քանի որ ընտրված չի Արցախի ժողովրդի կողմից, և ի տարբերություն իր նախորդների, չի առնչվել Ազատամարտին։ Թվում է, թե դա իրավական տեսակետից խելամիտ մոտեցում է։ Սակայն իրականում դա ընդամենը պատասխանատվություն սեփական ուսերից Արցախի մարզային ղեկավարության վրա դնելու խղճուկ փորձ է, քանի որ տառացիորեն բոլորն էլ գիտեն, որ Արցախը Հայաստանի մաս է, թեկուզ և ներքին ինքնավարության բարձր մակարդակով, և եթե դու ներկայացնում ես Հայաստանը և ամբողջ հայ ազգը, ապա դու ներկայացնում ես նաև Արցախը։ Նիկոլը սակայն, իր գաղափարական հոր՝ Տեր-Պետրոսյանի պես, գուցե համարում է, որ ինքը ներկայացնում է ընդամենը նախկին Խորհրդային Հայաստանի արհեստական սահմաններում ապրող հայ ազգի 30%-ին, ուստի փորձում է ամեն կերպ խուսափել ազգային ամբողջ կենսատարածքի պաշտպանության պատասխանատվությունից։

Նիկոլը նաև բազմիցս հայտարարել է, որ ինքը Ադրբեջանի հետ բանակցությունների արդյունքում ժողովրդին կներկայացնի հնարավոր լուծումը, և կընդունի միայն այն տարբերակը, որին կողմ կլինի ժողովուրդը։ Սա սեփական պատասխանատվությունից խուսափելու ավելի քան ակնհայտ մանիպուլյացիա է, քանի որ հասարակությունը ընտրում է քաղաքական գործիչներին, որպեսզի նրանք հստակ մոտեցում ձևակերպեն քաղաքական օրակարգի կարևորագույն հարցերի շուրջ, և մարդիկ էլ իմանան, թե տվյալ գործիչին ընտրելով, իրենք ինչ մոտեցման են կողմ արտահայտվում։ Արցախյան կարգավորումը հայաստանյան քաղաքական օրակարգի 2-3 կարևորագույն խնդիրներից մեկն է, և մեր անվտանգության անկյունաքարը, և նորմալ պայմաններում բացարձակ անհավանական է, որ քաղաքական գործիչը հավակնի իշխանություն ձևավորելու, առանց այս խնդրի վերաբերյալ հստակ մոտեցում ներկայացնելու, իսկ մարդիկ էլ իրենց նույնիսկ հարց չտան, թե ի դեմս այդ քաղաքական գործչի, իրենք ինչ քաղաքական մոտեցում են ընտրում։

Սա սակայն հավանական է մեր պայմաններում, երբ մարդկանց զգալի մասը անցյալի նկատմամբ ատելությունը սարքել են դրոշ, ու չեն հասկանում, որ այս ընտրություններով իրենք ոչ թե անցյալը, այլ ապագան են ընտրում, և կատարելով այսպիսի անհստակ ընտրություն, իրենք դրանով վտանգում են հենց այդ ապագան։ Ընտրել կարելի է միայն այն, ինչ հասկանալի և հստակ է, ուստի ես կոչ եմ անում ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, այլ բոլոր քաղաքական ուժերին՝ այս ընտրարշավի ընթքացքում հստակ ձևակերպել Արցախյան և ավելի ընդարձակ հայ-թուրքական-ադրբեջանական կարգավորման վերաբերյալ իրենց մոտեցումները, և ներկայացնել դրանց հանրությանը՝ առանց երկիմաստությունների և մանիպուլյատիվ հռետորաբանության։

Ես ինքս անձամբ կնտրեմ այն ուժին, որը Արցախի և ընդհանուր հայկական կենսատարածքի պաշտպանության և դրա հետագա ընդարձակման վերաբերյալ հստակ և միաժամանակ իրատեսական մոտեցում կառաջարկի, ու իմ բոլոր ընկերներին էլ կոչ եմ անում սեփական ընտրությունը կատարելուց առաջնորդվել նույն հստակ չափանիշներով։

Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan