Ես ուզում եմ բոլորի՛ս աչքերին նայես ու պատասխան տաս այս խոսքերի համար. Շուշան Պետրոսյանը՝ Սասուն Միքայելյանին
ՀՀԿ պատգամավորության թեկնածու Շուշան Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Սասուն Միքայելյանի Թալինում արած հայտարարությանը, թե «այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը»։
«Ես ուզում եմ Արցախյան ազատամարտում զոհված մարտական ընկերներիդ ընտանիքների անդամների, վետերանների, մեր, որ ապրում ենք Արցախով, մե՛ր, բոլորի՛ս, աչքերին նայես ու պատասխան տաս այս խոսքերի համար», գրել է Շուշան Պետրոսյանը: