«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում որևէ խոսք չկա սահմանադրական բարեփոխումների մասին
«Իմ քայլը» դաշինքը նշում է, որ 2038թ․-ին Հայաստանի բնակչությունը պետք է կրկնապատկվի։ Այսինքն, շուրջ 6 միլիոնանոց պետություն պետք է դառնանք։
1926թ․ ԽՍՀՄ առաջին մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմել է 880,464 մարդ։
1989թ․ ԽՍՀՄ վեցերորդ մարդահամարի տվյալներով 3,304,776 մարդ է եղել։
2017թ. ՀՀ մարդահամարի տվյալներով 2 միլիոն 986 հազար 500 մարդ է եղել։
Այսինքն, վերջին հարյուր տարում հնարավոր է եղել բնակչության թիվը եռապատկել, որի մեջ ներառված է մեծ հայրենադարձության, կարծեմ, երկու ալիք։
Հիմա հարց՝ արդյոք իրատեսակա՞ն է 20 տարում բնակչության թիվը 3 միլինով շատացնել։
***
«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում որևէ խոսք չկա սահմանադրական բարեփոխումների մասին։
Արդյոք կարո՞ղ ենք սրանից հետևություն անել, որ սուպերվարչապետական կառավարման համակարգը պահպանվելու է։
Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից