Մայիսի 9-ին սկսվում է համաժողովրդական ընդվզման գործընթաց․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ի՞նչը կարող է օգնել խուսափել պատերազմից (տեսանյութ) Հեղափոխությունը/իշխանափոխությունը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ․․․
8
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի հետ «Իմ գնահատականներին ու դիրքորոշումներին քաջածանոթ եք, դրանք անփոփոխ են. մնացածը կարևոր չէ». Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան Մայիսի 9-ին բոլորս մեր մասնակցությունը պետք է բերենք․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Բագրատ սրբազանը խոնարհվեց երթին միացած վաստակաշատ գիտնական, մանկավարժ Գուրգեն Մելիքյանին Փաստաբանները միացան շարժմանը. անհրաժեշտության դեպքում իրավաբանական օգնություն ցույց կտան (տեսանյութ) Սրբազանի առաջնորդած երթը շարժվում է դեպի Երևան. Ֆոտոռեպորտաժ Պահն օրհասական է, դավաճանություն է հողից հրաժարվելը, Հայրենիք կորցնելը. տասնյակ կազմակերպություններ հայտարարությամբ միացել են Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը Մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա իրականացրեցին ԱԺ-ի մոտ՝ միանալով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման պահանջին Եթե ոչ եկեղեցին, ապա ո՞վ պետք է այդ համախմբումը կատարեր. Գառնիկ Դանիելյան Մենք իշխանություն վերցնելու ցանկություն չունենք, բայց անտարբերությունը մահացու մեղք է. Միքայել սրբազան Պատերազմ Արցախում
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի հետ Դամասկոսի Հայոց թեմն իր աջակցությունն է հայտնում Բագրատ Սրբազանի առաջնորդած՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը «Իմ գնահատականներին ու դիրքորոշումներին քաջածանոթ եք, դրանք անփոփոխ են. մնացածը կարևոր չէ». Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան Նիկոլից ինչ լավ բան․ երեխաներն էլ են հասկացել Նիկոլի ով լինելը (տեսանյութ) Մայիսյան եռատոնը քառատոն պետք է դարձնենք․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Մայիսի 9-ին բոլորս մեր մասնակցությունը պետք է բերենք․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Մայիսի 9-ին սկսվում է համաժողովրդական ընդվզման գործընթաց․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորմանը. ՀՀ ԱԳՆ Այս իշխանությունը պետք է փոխվի, որպեսզի մենք անվտանգություն և խաղաղություն ունենանք. Անդրանիկ Թևանյան Բագրատ սրբազանը խոնարհվեց երթին միացած վաստակաշատ գիտնական, մանկավարժ Գուրգեն Մելիքյանին Ի՞նչը կարող է օգնել խուսափել պատերազմից (տեսանյութ) Փաստաբանները միացան շարժմանը. անհրաժեշտության դեպքում իրավաբանական օգնություն ցույց կտան (տեսանյութ) Դեպի Աբովյան ճանապարհը երթի ժամանակ Բացի մշակութային գործիչ լինելուց, հայ եմ, ունեմ մտահոգություններ. թառահար Միքայել Ոսկանյան (տեսանյութ) Ուժային կենտրոնները խոշորացույցով նայում են, թե ինչ է կատարվում. Հայկ Նահապետյան (տեսանյութ) «Մենք գործ ունենք հակապետականների հետ, որոնցից ամեն ինչ սպասելի է»․ Դավիթ Ամալյան Սրբազանի առաջնորդած երթը շարժվում է դեպի Երևան. Ֆոտոռեպորտաժ Պահն օրհասական է, դավաճանություն է հողից հրաժարվելը, Հայրենիք կորցնելը. տասնյակ կազմակերպություններ հայտարարությամբ միացել են Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը Մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա իրականացրեցին ԱԺ-ի մոտ՝ միանալով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման պահանջին Իրանի Հայ Դատի գրասենյակը իր զորակցությունն է հայտնում Շարժմամը «Ովքեր կմիանան ցույցին, որևէ հարցով էլ չզանգեք». արցախցիներին սպառնացել են Եթե ոչ եկեղեցին, ապա ո՞վ պետք է այդ համախմբումը կատարեր. Գառնիկ Դանիելյան Մենք իշխանություն վերցնելու ցանկություն չունենք, բայց անտարբերությունը մահացու մեղք է. Միքայել սրբազան Հեղափոխությունը/իշխանափոխությունը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ․․․ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան. օր 5–րդ՝ ՈւՂԻՂ Կանգնած ենք Տավուշի ու Մայր Հայաստանի մեր մտահոգ հայրենակիցների կողքին․ Հայտարարություն Մայիսյան թեզիսներ կամ ինչպես խուսափել հեղափոխության «մանկական հիվանդություններից» Մայիսի 9-ին, ժամը 16:00-ին, հանդիպում ենք Հանրապետության հրապարակում Փաշինյանը մեկնել է ՌԴ Էական ոչինչ պետք չէ ակնկալել. Ձյունիկ Աղաջանյանը` Ալմաթիի հանդիպման մասին

Իգնատի Առաքելյան. «Վինար» ընկերության պարտատերերի շուտով ամբողջությամբ կստանան իրենց հասանելիք գումարները

Այսօր տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել են 2017 թվականին իրականացվող պետական աջակցության ծրագրերը և ընթացիկ խնդիրները:

Նախարարը նշել է, որ պետական աջակցության ծրագրերով անցկացված մրցույթների արդյունքում ընթացիկ տարում հնարավոր է եղել գումարներ տնտեսել, որոնք կուղղվեն նոր ծրագրի` գյուղտեխնիկայի ձեռքբերման սուբսիդավորմանը:

Մասնավորապես «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակում տարբեր ախտորոշիչ և համաճարակային միջոցառումներ կատարելու համար պատվաստանյութերի ձեռքբերման նպատակով նախատեսված 456 մլն դրամից բանակցությունների արդյունքում տնտեսվել է շուրջ 30 մլն դրամը:

«Եթե նախորդ տարի ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տրամադրել էր 4 մլրդ դրամի բյուջետային վարկ պարարտանյութ ներկրելու և մոտ 2 մլրդ 110 մլն դրամ սուբսիդավորման համար, ապա ընթացիկ տարում պարարտանյութերի տրամադրման ծրագրի սուբսիդավորմանը նախատեսվում է ուղղել ընդամենը 900 մլն դրամ, ինչի արդյունքում հնարավոր կլինի տնտեսել մոտ 1 մլրդ 200 մլն դրամ»,-նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

Նախարար Իգնատի Առաքելյանի տեղեկացմամբ` պարարտանյութերի մատակարարման մրցույթում հաղթող են ճանաչվել նվազագույն գնային առաջարկ ներկայացրած Մասիսի «Բերրիություն», ռուսական «Տորգովիյ դոմ Դոնսկոյ Ագրոխիմցենտր» և իրանական պարարտանյութ ներմուծող «Բարան գրուպ» ընկերությունները: Սուբսիդավորման արդյունքում պարարտանյութը գյուղացիական տնտեսություններին կտրամադրվի նախորդ տարվա գներով:

Անդրադառնալով մթերման դիմաց պարտքերի վճարումներին` նախարարը նշել է, որ այս պահի դրությամբ ընդհանուր պարտքը, ըստ մթերողների ներկայացրած տվյալների, կազմում է շուրջ 1 մլրդ 467 մլն դրամ: Նախարարը հավաստիացրել է` Գյուղնախարարությունը մշտական կապի մեջ է մթերող կազմակերպությունների հետ և հետևում է մարումների գործընթացին, կազմված է մարումների ժամանակացույց, համաձայն որի մինչև հունիս ամիս պարտքերի 90 տոկոսն արդեն մարված կլինի (փետրվարին` շուրջ 586 մլն, մարտին` 415 մլն, ապրիլին` 160 և այլն):

Իգնատի Առաքելյանը լավ նորություն ուներ «Վինար» ընկերության պարտատերերի համար. նրանք շուտով ամբողջությամբ կստանան իրենց հասանելիք գումարները: Դատախազությունից, որը Գյուղնախարարության միջնորդությամբ քննում է «Վինարի» գործը, օրերս տեղեկացրել են, որ այս պահին գործարանի պահեստներում առկա է 12 հազար դեկալիտր սպիրտ, որը ՊԵԿ-ի քննչական վարչությունը կապարակնքել է, իսկ այդ քանակը բավարարում է, որպեսզի գյուղացիական տնտեսություններին ունեցած պարտքերն ամբողջությամբ մարվեն: Նախարարի խոսքով` մի քանի օր ժամանակ է տրվել ընկերությանը իրացումը կազմակերպելու համար, և եթե «Վինարը» սպիրտը չիրացնի, ապա նախարարությունը դարձյալ կմիջամտի և կկազմակերպի վաճառքը:

Նախարարի տեղեկացմամբ` հաջորդ շաբաթ գյուղտեխնիկայի տրամադրման ծրագիրն արդեն կներկայացվի քննարկման, նախատեսվում է ապահովել շատ ցածր տոկոսադրույքներ, որպեսզի բոլոր վարկունակ գյուղացիական տնտեսությունները, կոոպերատիվները, համայնքներն առանց սահմանափակումների կարողանան ձեռք բերել իրենց անհրաժեշտ տեխնիկան:


ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan