«Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան
20
Փաշինյանը հպարտ է... Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Պատերազմ Արցախում
Փաշինյանը հպարտ է... «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». Ավետիք Իշխանյան. «Փաստ» «Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան Երևանի դպրոցներից մեկում 14 տարեկան տղան օդաճնշիչ ատրճանակով կրակել է երեխաների վրա Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Փաշինյանը շատ բան է թաքցնում իր ժողովրդից. Սթևան Գայիչ (տեսանյութ) Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ

Որտեղի՞ց է գալիս ձեր այս խտրական վերաբերմունքը, Հարգելի Վարդան Պետրոսյան

Je Suis Vardan Petrosyan Հարգելի Վարդան Պետրոսյան, հարգում ենք ձեր արվեստը, ձեր անձը, որ մտահոգ Հայաստանով, ժողովրդով, ձեր արվեստի միջոցով տարիներ քննադատել եք երկրի իշխանությանը, երկրում տիրող թալանի, կոռուպցիայի և այլ արատավոր երևույթների մասին: Դիտել եմ ձեր ներկայացումները, խորհել և գնացել տուն “ձեռնունայն” – ո՞րն է ելքը, ի՞նչ եք առաջարկում, ինչպե՞ս դուրս գալ այս վիճակից: Ինչպե՞ս մոտենանք զարգացած երկրներին, աճենք տնտեսապես: Հայրս ասում էր՝ ամենահեշտ բանը խորհուրդ տալն է: Ես ավելացնեմ՝ առավել հեշտ է քննադատելը ու միայն: Ձեր արվեստում ես ելք չեմ տեսել:

Ամուլսարը, որի մասին խոսեցիք, այդ ելքերից մեկն է՝ երկրի զարգացման լայն հեռանկարների առումով: Հանքարդունաբերությունն ընդհանրապես: Խոսեցիք՝ չլինելով մասնագետ, չունենալով որևէ կոնկրետ փաստ, ծանրակշիռ հիմավորում ռիսկի կամ վտանգի մասին, անտեղյակ լինելով այն ամենին, ինչ Ամուլսարն արդեն ներդրել է – ֆինանսական հոսքեր, բնապահպանական բարձր նշաձողեր, մարդու իրավունքների պաշտպանություն, առողջության, անվտանգության պահպանում:

Ցավոք, սփյուռքահայերից շատերի համար Հայաստանը Երևանն է, կենտրոնում գնված տունը, Մաշտոցի պողոտայի սրճարաններում հաճելի ժամանցը, ներկայացումները, Մարիոտ հյուրանոցը, ռեստորաններում համեղ ընթրիքները…սա ցավալի ճշմարտություն է: Կտրված իրականությունից, գալիս են ժամանակ առ ժամանակ, ներկայացում տալիս, ծափեր, ծաղիկներ, գովեստի խոսքեր և այսքանը: Հետո, հանկարծ, ընտրողական սկզբունքով, միանում են ֆինանսավորված ու կազմակերպված սև PR-ին մի Ծրագրի դեմ, որի մասին գաղափար չունեն. այս դեպքում՝ Ամուլսարի, առանց տառ ասելու, օրինակ՝ գործող հանքերի մասին – Ալավերդի, Քաջարան…
Ինչու՞, հանուն արդարության և հավասարության, չխոսեցիք այդ հանքերի մասին: Որտեղի՞ց է գալիս ձեր այս խտրական վերաբերմունքը: Չի կարելի վայ բնապահպանների վճարված օրակարգի մասը դառնալ, չի կարելի նման անհիմն, ընդհանուր բաներ ասել օրինակելի ներդրման մասին, որը պիտի մեծապես զարգացնի ձեր սիրած Հայաստանը, չի կարելի պոպուլիստական հոսանքի տակ ընկնել և օդի մեջ խոսել խիստ մասնագիտական ու երկրի զարգացման կարևորագույն ոլորտից: Եթե հարցեր ունեք, մտահոգություն, խնդրեմ, համեցեք, հանդիպեք Ծրագրի մասնագետներին, լսեք նաև նրանց կարծիքը:

Եթե Ամուլսարը վնաս է բնությանը, մարդկանց, կան հաստատված և անկառավարելի ռիսկեր, այն չի աշխատի: Սակայն դա այդպես չի և սա հաստատող բազմահատոր ապացույցներ կան, որ գրվել են աշխարհի և տեղի լավագույն փորձագետների կողմից – ինչու՞ եք նրանց արվածը այդքան հեշտ թերագնահատում: Որքանո՞վ է սա էթիկապես ճիշտ: Իսկ գուցե խոսեք այն նույն կոռուպցիայի և այս սև քարոզարշավի, նրա ֆինանսավորողների մասին, որ թիրախել են հենց այս Ծրագիրը: Խոսեք այն մասին, որ երկրում օրենքն աշխատի ու մենք զարգանանք ի վերջո – սրանք համահունչ են ձեր թեմաներին:

Մտահոգ եք՞ - կոնկրետ գործ արեք: Ձեր նման քանի՞արտիստներ են եկել և իրենց գործով դրական փոփոխություն բերել՝ համերգներից կամ ներկայացումներից բացի: Երաժշտական կամ արվեստի դպրոցների աջակցել, դասավանդել, զարգացնել արվեստը…չգիտեմ: Իսկ գուցե ներկայացումներ տաք նաև գյուղերում, հեռավոր, մոտիկ, սահմանամերձ – տեսնեք նրանց ապրուստը, վարկերի տակ կքված հողագործներին, և հետո հեռվից խորհուրդ տաք, թե ինչպես պիտի երկիրը զարգանա, որ սեկտորի հաշվին, և ինչպես տնտեսապես մի քիչ մոտենա այն երկրին, որտեղ ապրում եք դուք:

Իսկ Ամուլսարի դեմ խոսելուց առաջ, տեղացիների կարծիքը լսել ե՞ք, խոսել ե՞ք գնդեվազցիների, գորայքցիների, սարավանցիների, նույն ջերմուկցիների հետ – ոչ ընտրողական/սելեկտիվ ու հանքին և զարմանալիորեն միայն Ամուլսարին դեմ մարդկանց, ում հետ նկարվում եք ՖԲ-ում, այն վայ ու երկիրը քանդող, իրենց բնապահպան ներկայացնող մարդկանց հետ, որոնք լռում են վնաս տվող այլ հանքերի մասին: Խոսեք առողջ բանականությամբ և իրենց քրտինքով իրենց ապրող մարդկանց հետ: Նրանք ձեզ կասեն այն, ինչ տեսել են՝ աշխատելով Լիդիանի հետ –անվտանգության բարձր ստանդարտների պահպանում, մասնագիտական աճ, ռիսկերի մոնիտորինգ և կառավարում…սա ձեզ կասեն անաչառ տեղացիները, որոնք իրենց աշխատանքում սրա ականատեսն են եղել և հենց իրենք էլ ստուգել են ջուրը, օդը, հողը: Գուցե իրե՞նց հարցնեք, իրենք ինչ են ուզում, ինչպես են ուզում ապրել, չէ որ իրենք էլ են այս երկրի տերը և ձեզանից ոչ պակաս մտահոգ իրենց հողի ու ջրի մասին:

Հայաստանը պիտի տնտեսապես զարգանա ու ամրանա, որ ունենա ուժեղ բանակ, տնտեսություն, զարգացած գյուղեր, որ մարդիկ իրենց կյանքն այստեղ բարելավեն և երժանիկ լինեն իրենց հողի վրա……անվտանգ հանքարդյունաբերությունը աշխարհում այս ամենը ապահովող ոլորտներից է: Ու Ամուլսարն այս ոլորտի լավագույնն է Հայաստանում:

Դուք ապրում եք Ֆրանսիայում, հարուստ, զարգացած երկիր – Եվրոպայում կան բազմաթիվ հանքեր և փառք աստծո, մարդիկ ապրում են, ստեղծագործում, ինչպես դուք: Այսինքն այնտեղ դա ընդունելի է, դուք և այլ արտիստներ, որ ապրում եք Եվրոպայում, ԱՄՆ-ում, Կանադայում, օգտվում եք նույն հանքարդյունաբերության բարիքներից, այնտեղ դա ընդունում եք: Իսկ Հայաստանում դա պետք չի՞ - ինչու՞:

Այդ մենք ենք մտահոգ մեր երկրի, նրա բնության, մարդկանց և ամեն մի թփի ու կենդանու մասին: Մենք ապրում և աշխատում ենք Հայաստանում, մեր ամենօյա գործով ներդնում բնապահպանական ու սոցիալական ստանդարտներ, որը գործում է աշխարհի լավագույն հանքերում, ներառյալ՝ Եվրոպայում:

Խսում եք Ամուլսարի դեմ - իսկ տեղյալ ե՞ք, որ Ֆրանսիայում, որտեղ ապրում եք, կան և եղել են հանքեր. օրինակ, 2015թ. եղել են 495 գործող հանքեր, 58 ատոմային ռեակտորներ, 63.1 GW հզորությամբ: Քանի՞ անգամ եք հանրային և սոցցանցերում խոսել այդ հանքերի կամ ատոմակայանների դեմ: Եվ եթե խոսել եք, ինչ է եղել երկրի ղեկավարության դիրքորոշումը: Եթե հղում եք հանրային կարծիքին, ասեմ հետևյալը - վերջերս Հայաստանի բոլոր մարզերում իրականացված անկախ հարցման ժամանակ, որքան էլ որ այս սև ակցիան կազմակերպողները ջանք և փող չեն խնայում, հարցվողների ավելի քան 50%-ը կողմ էր, որ հանքն աշխատի: Դեմ է 28%-ը: Եվ երկրորդը - ի՞նչ է հանրային կարծիք, առանց ուսումնասիրության, առանց թվերի...ինչպես Չերչիլն էր ասել ժամանակին. "Չկա հանրային կարծիք, կա հրապարակված կարծիք":

Գալով Ամուլսարին, տեղյակ ե՞ք, որ Ջերմուկում սովետի ժամանակ կար 9-10,000 բնակչություն, իսկ հիմա՝ 3-3.500: Լավ կյանքից չի, որ մարդիկ արտագաղթում են: Տեղյակ ե՞ք, որ սարում ոսկին չի մնալու, այն հանվելու է – Լիդիանը չլինի, կլինի մեկ այն ընկերություն, ոչ անպայմանորեն միջազգային ստանդարտներով, տարեկան մի քանի անգամ աուդիտներով ու խստագույն զննումներով, ոչ անպայմանորեն թափանցիկ, ոչ այնքան միտված համայնքների զարգացմանը, կամ ականջալուր նրանց հոգսերին: Հասկանում եք հարկավ նրանց և նոր մշակույթ բերող այս Ընկերության տարբերությունը:

Ու դարձյալ գանք ելքին. իսկ ի՞նչ եք առաջարկում – ագրարային երկի՞ր մնանք, գյուղերում շարունակեն թրիքո՞վ տաքանալ երեխաները, տղամարդիկ Ռուսաստաններու՞մ ապրուստ գտնեն, թե հույսներս դնենք դրսից եկող օգնության վրա, կամ սերնդե սերունդ կքանք պետական վարկերի ու պարտքերի տակ: Դուք և այլ արտիստներ էլ գաք, ներկայացումներ տաք, շարունակեք ձեր սուր քննադատությունը, ճաշակեք Հայաստանի “տուրիստական” վայելքները և այդքանը…

Օրինակելի հանքը ունի մուլտիպլիկացիոն էֆեկտ – աշխատատեղեր, տեղի բիզնեսների զարգացում, կարողությունների հզորացում, ֆինանսական հոսքեր, հյուրանոցների, տների վարձականություն, կյանքի ստանդարտների բարձրացում…դրական փոփոխություն/change, զարգացում և մի քայլ առաջ՝ դեպի զարգացած աշխարհ, որտեղ ապրում եք դուք: Իսկ օդի մեջ խոսելով երկիրը չես զարգացնի…դատեք ինքներդ:

Նառա Ղազարյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan