Պայմանագրային զինվորների վարձակալած բնակարանների համար վարձավճարի փոխհատուցման նոր կարգ սահմանվեց (տեսանյութ)
Կառավարության նոյեմբերի 22 նիստում գործադիրը հավանություն տվեց որոշման նախագծի, որով սահմանվեց պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու հետևյալ կարգը Երևան քաղաքում՝ մինչև 4 անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 65000 դրամ, իսկ 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 85000 դրամ. այլ քաղաքներում՝ մինչև 4 անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 38000 դրամ, իսկ 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 50000 դրամ. այլ բնակավայրերում՝ մինչև 4 անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 20000 դրամ, իսկ 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 25000 դրամ:
Մանրամասները՝ Factor-ի տեսանյութում։