Արտակարգ դեպք Վանաձորում. Ընտանիքի 4 անդամներ, այդ թվում 2 մանկահասակ երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց
Դիտել նաև
Արտակարգ դեպք «Արթիկի» գաղութում
Գրանցվել է 381 դեպք, որից 165-ը՝ արտակարգ
Արտակարգ դեպք՝ Երևանում. տրակտորը շրջվել է ու փլուզել հսկայական քարե պարիսպը
Ողբերգական դեպք՝ Սյունիքում. վարորդը ամբարձիչով մահացու վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջկա
Արտակարգ դեպք Երևանում. ահազանգողն ասել է, որ ինքը չեչեն է, «Կապույտ մզկիթի» մոտ է, որտեղ ահաբեկչություն է կատարելու
Վանաձորում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20:10-ի սահմաններում շտապ օգնության մեքենաներով Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխվել Վանաձոր քաղաքի Իսահակյան փողոցի շենքերից մեկի բնակիչներ Գոհար Հարությունյանը, Գայանե Խափլանյանը, 1-ամյա Մարի եւ 3-ամյա Լիլի Խափլանյանները:
Գ. Խափլանյանին անմիջապես տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, հիվանդանոց տեղափոխվածները ընտանիքի անդամներ են, Գ. Խափլանյանը երեխաների տատիկն է, ով գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Նախնական տեղեկություններով, նրանք հիվանդանոց են տեղափոխել գազի թունավորումով:
Մանրամասները՝ shamshyan.com-ում։