Հենրիխ Մխիթարյանի հարսանիքի օրը դեռ որոշված չէ. նշել է նրա մայրը
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հարսանիքի օրը դեռ որոշված չէ: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասաց նրա մայրը՝ Մարինա Թաշչյանը: Նշանադրության լուրերը նա ուղղակիորեն չհաստատեց. «Դե գրել են, երեւի ճիշտ են գրել»,- նշեց նա, իսկ հարսանիքի օրվա մասին մանրամասներ չասաց:
«Հիմա չեմ կարող ասել, որովհետեւ չենք որոշել դեռ»,- ասաց նա:
Մխիթարյանի ու Grand Holding-ի սեփականատեր, գործարար Միքայել Վարդանյանի դստեր՝ Բեթի Վարդանյանի նշանադրության մասին լուրերը տարածվեցին մի քանի օր առաջ: Նոյեմբերի սկզբին ՀԲԸՄ լոնդոնյան գրասենյակի բարեգործական գալա-ընթրիքի ժամանակ Բեթիի մատին նշանադրության մատանի էին նկատել: Նրանց հարաբերությունների մասին խոսակցությունները սկսվել են այս տարվա ամռանից: