Սենց ընդառաջներով ոչ երկիր կզարգացնեք, ոչ էլ տնտեսություն
Չես հասկանում կառավարության դիրքորոշումն ինչ-ինչ հարցերի շուրջ: Մեզ թռիչքային զարգացումներ են պետք, բայց ամեն ինչ ձգձգվում է անիմաստ: Հազարավոր ջերմուկցիներ սպասում են Ամուլսարի հանքի բացմանը, աշխատատեղերի բացմանը ու էլի ասում են դեռ պետք է մի քանի ամիս էլ սպասեք: Ասա էշ մի սատկի, գարուն կգա: Այ մարդ ասա Ինչո՞ւ, ինչի՞ն սպասել, եթե բոլոր նախադրյալները կան հանքը բացվելու համար, տասնյակից ավելի հետազոտություննր արեցին, ոտքից գլուխ ուսումնասիրեցին՝ հանքը չունի ոչ մի խախտում, էլ ինչի՞ համար պետք է ամիսներ շարունակ փակ պահել հանքը՝ հետ գցելով թե տնտեսության զարգացումը, թե մարդկան աշխատելու, առաջ գնալու միտումը:
Ու այս ֆոնին կառավարությունն ընդառաջ է գնում նախկին իշխանությունների կողմից վարձած ակտիվիստների անհիմն պահանջներին: Սենց ընդառաջներով ոչ երկիր կզարգացնեք, ոչ էլ տնտեսություն: Այնպես որ, եղած աշխատատեղերը պետք է բացել օր առաջ, ոչ թե սպասել, որ մարդիկ դիմեն ծայրահեղ քայլերի:
Առաքել Դավթյանի ՖԲ էջից