Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ
28
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190

Ապագա խորհրդարանում թեժ է լինելու՝ երգիչ, լրագրող, թիկնապահ, գիշերային ակումբի մենեջեր

Դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի նախնտրական ցուցակներն արդեն հրապարակային են: Ինչպես նախորդ ընտրություններում, այս անգամ ևս, դրանք անակնկալներով հարուստ էին: Քաղաքական ուժերն իրենց կազմում միավորել են տարբեր մասնագիտությունների և զբաղմունքների տեր անձանց` նախկին և ներկա պաշտոնյաներ, լրագրողներ, երգիչներ, հաղորդավարներ, թիկնապահներ, տաքսու վարորդ, գիշերային ակումբի մենեջեր, մի խոսքով` ապագա խորհրդարանում թեժ է լինելու:
Ինչևէ, ցուցակների կազմը շարունակում է մնալ քաղաքական և հասարակական սեկտորի թոփ թեման: Եվ այս օրերին պարբերաբար բացահայտումներ են լինում, թե այս կամ այն թեկնածուն հատկապես որ արժանիքի համար է հայտնվել ցուցակում, և ինչպես հայտնի խոսքն է ասում` այս խմորը դեռ շատ ջուր է քաշելու:

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը նախընտրական ցուցակների այս պատկերը պայմանավորում է Ընտրական օրենսգրքի և դրանում ամրագրված ռեյտինգային համակարգի պահպանմամբ:

«Ցուցակները կազմել են հենց ռեյտինգային ընտրակարգի տրամաբանության մեջ, որպեսզի կարողանան ապահովել երկու ընտրական համակարգերի համամասնությունը, քանի որ ընտրությունների վերջնական արդյունքները որոշվում են 50/50 համադրությամբ: Դրանցում ընդգրկված են  և մաքուր քաղաքական դեմքեր, և մարդիկ, ովքեր առաջադրվելու են ռեյտինգային համակարգով և ձայներ են բերելու այդ կուսակցությանը: Եթե ցուցակում լինեն միայն մարդիկ, ովքեր ունեն քաղաքական իմիջ և բովանդակություն՝ առանց հանրային  լուրջ ընկալման և ճանաչման, նամանավանդ մարզերում, ապա այդ ուժը չի կարող լուրջ ձայներ ստանալ»,- Zham.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգը:

Մեր այն դիտարկմանը, որ հատկապես հակասական ձևով ընդունվեց այն հանգամանքը, որ ցուցակներում ընդգրկված են այնպիսի դեմքեր, որոնք ոչ միայն հեռու են քաղաքականությունից, այլև հասարակության մոտ այլ ընկալումներ են առաջացնում` ինչպես օրինակ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը, ՔՊ ցուցակում ընդգրկված գիշերային ակումբի մենեջերը և պաշտոնյաների հետ խնամի-բարեկամական կապերով հայտնի մի շարք այլ անձինք, Վիգեն Հակոբյանը պատասխանեց. «Սա նույնպես ռեյտինգային համակարգի տրամաբանության մասին է խոսում, իրենք որևէ քաղաքական իմաստ չեն արտահայտում, բայց տվյալ մարդիկ կարողանում են ձայներ բերել` թաղային հեղինակությունների և իրենց շրջապատի միջոցով: Եվ եթե նույնիսկ իրենք չեն անցնում, այնուամենայնիվ, կուսակցությանը ձայներ բերում են: Եթե կուսակցությունը անգամ ինչ-որ շատ վեհ գաղափարներ և նպատակներ ունենա, շատ դեպքերում ստիպված է լինում պրագմատիկ խնդիրներ դնել և իր ցուցակում ընդգրկել մարդկանց, ովքեր կկարողանան ռեալ ձայներ բերել: Դա անխուսափելի է: Հաղթում է նա, ով մեծ շրջապատ և կապեր ունի»:

Ակաթի Վահանյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan