Բանակի սնունդը սարսափելի է. Նիկոլ Փաշինյան
Բանակի ուտելիքը սարսափելի է: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով զինվորների սննդին և հագուստին:
«Ես ինքս ուտելիքից գոհ չեմ, քանի անգամ գնացել եմ դիրքեր, խնդրել եմ, ուտելիքից բերել են, և ասել եմ՝ սա սարսափելի է, այդ խնդրով շատ լուրջ զբաղվել ենք, զբաղվում ենք և պիտի զբաղվենք, բայց պետք է հասկանանք, որ նման ծավալների հարցը մեկ օրում հնարավոր չէ լուծել»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ թե ծառայության հետ կապված իր ամենամեծ շոկն այն է եղել, որ որդուց հեռախոսազանգեր է ստացել՝ այս ուղարկեք, այն ուղարկեք խնդրանքով:
«Դա վատ ազդակ էր»,- ասաց նա։
Վարչապետի պաշտոնակատարը հավելեց նաև, որ զինվորների վերաբերմունքի հետ կապված այնպիսի ընկալումների է հանդիպում, որ երբևէ ոչ մեկի մտքով չէր անցնի, եթե զինվորական միջավայրին ծանոթ չէ։
«Այո, մենք այդպես պրոբլեմներ ունենք, և ոչ միայն այդտեղ: Հիմա մարդիկ կան, մեծ-մեծ խոսում են, պետք է տանել ու տուշոնկեքը տալ ու ասել՝ սա կեր, ապրի ու դուրս արի քարոզարշավ անելու»,- եզրափակեց Նիկոլ փաշինյանը: