Դ. Թրամփի առաջին կարգադրությունները կլինեն արդեն այսօր՝ երդմնակալության օրը
Դիտել նաև
Դոնալդ Թրամփի դեմ դաշնային մեղադրանք է առաջադրվել, իսկ Ջո Բայդենը կարող է մեղադրվել ուկրաինական ընկերությունից 5 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ
Թրամփը հայտարարել է, որ երկրորդ անգամ վերընտրվելու դեպքում Բայդենը կկործանի ԱՄՆ-ն
Թրամփին կարող է սպառնալ առավելագույնը մինչև 136 տարվա ազատազրկում
Դոնալդ Թրամփը ձերբակալվել է
Դոնալդ Թրամփին ավելի քան 30 մեղադրանք է առաջադրվել
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը արդեն իսկ առաջին օրը Սպիտակ տան ղեկավարի պաշտոնում հնարավոր է ստորագրի առաջին հրամանագիրը, մեծ հավանականությամբ դա կլինի Տրանսխաղաղօվկիանոսյան գործընկերությունից դուրս գալու գործընթացի մեկնարկը: Հաղորդում է «Reuters» գործակալությունը:
Ինչպես հաղորդում են Թրամփի օգնականները, նա մտադիր է օգտվել օրենսդրական ակտերի ստորագրման իր իրավունքից առանց ԱՄՆ Կոնգրեսի հավանություն ստալու պահանջի, որքան հնարավոր է շուտ:
Գործակալության աղբյուրի համաձայն, ԱՄՆ 45-րդ նախագահը պաշտոնավարման առաջիկա օրերին ակտիվ կներգրավվի աշխատանքային գործընթացի մեջ և իրական փոփոխությունների ուղղված օրակարգ կորդեգրի:
«Կարծում եմ, դուք դա կնկատեք առաջիկա օրերի և շաբաթների ընթացքում», - ասաց Թրամփի մամուլի խոսնակ Շոն Սպայսերը:
Zham.am