1 USD = 0 AMD
1 EUR = 0 AMD
1 RUR = 0 AMD
ԿԸՀ-ն ներկայացրել է նախնական տվյալներ. «Իմ քայլ»-ը դաշինքին հետևում են ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն` ուղիղ Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրողների 48.63 տոկոսը Քվեարկությունն ավարտվեց. սկսվում է քվեաթերթիկների հաշվարկը Քոչարյանի աջակիցների միությունն ազդարարում է հանրահավաքային պայքարի փուլի սկիզբ Հետհեղափոխական Հայաստանի ապագան. Քոչարյանի կալանավորում և Մարտի 1. ինչի մասին են խոսել բարձրաստիճան պաշտոնյաներն քվեարկությունից հետո (Տեսանյութ) ԱԺ ընտրությունների 23 տարվա քրոնիկոն՝ 1995-2018 Սերժ Սարգսյանը քվեարկեց (Տեսանյութ, լուսանկարներ) Փաշինյան. Կոչ եմ անում անպայման գնալ ընտրատեղամասեր (Տեսանյութ) Փաշինյանի կողմնակիցները Հեղափոխությո՞ւն են անում Բելգիայում (Տեսանյութ) Արդարությունը հիվանդանում ա, բայց չի մահանում. Գագիկ Ծառուկյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին. Տեսանյութ
ԼՐԱՀՈՍ
Արտահերթ ընտրությունները չդարձան «թավշյա» ռեժիմի համապետական բենեֆիսի հիմք ԿԸՀ-ն ներկայացրել է նախնական տվյալներ. «Իմ քայլ»-ը դաշինքին հետևում են ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն` ուղիղ Փաստորեն, «Գազելներն» ավելի ուժեղ էին, քան հեղափոխության իդեալնե՞րը. Աշոտյանը՝ Փաշինյանին (VIDEO) Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրողների 48.63 տոկոսը Քվեարկությունն ավարտվեց. սկսվում է քվեաթերթիկների հաշվարկը Նարեկ Սարգսյանը նախնական կալանքի տակ կմնա, մինչև որոշում կկայացվի նրան Հայաստանին արտահանձնելու հարցով Ընտրությունների օրն ապօրինի քարոզչության հերթական դեպքը Սերենա Ուիլյամսը՝ կարիերան ավարտելու մասին․ Տարիքս միայն թիվ է Օրվա կադրը․ հարսը կատարեց քաղաքացիական պարտքը Վահրամ Բաղդասարյանի գրասենյակն ահազանգում է Վանաձորում ընտրողների ուղղորդման մասին Անհայտ անձը ծրարներից դուրս է հանել քվեաթերթիկը, ստուգել այն ու դրանից հետո է միայն ընտրողը ծրարը գցել քվեարկության արկղ (տեսանյութ) Ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է Ժամը 15:00-ի դրությամբ Ոստիկանությունում ստացվել է 26 հաղորդում Google-ի 22-ամյա աշխատակցին մահացած են հայտնաբերել աշխատավայրում Ալբա. Ոսկե գնդակը կեղծիք է. բոլորն էլ գիտեն, որ լավագույնը Մեսսին է Քոչարյանի աջակիցների միությունն ազդարարում է հանրահավաքային պայքարի փուլի սկիզբ «Հեղափոխություն եղավ, բայց տնտեսությունը հլը չի զարգացել».Էդուարդ Բաբայան (Տեսանյութ) Դիտորդը տեսաձայնագրել է՝ զինծառայողները քվեարկության են գնում շարային կարգով, ինչը ընտրական օրենսգրքի խախտում է Դի է հայտնաբերվել Սերժ Թանկյանը պատասխանել է Արմեն Աշոտյանին Իր քաղաքացիական պարտքը կատարեց ՀՀ առաջին նախագահը Ուզբեկստանում իրավապահներին ստիպել են Ղուրանի վրա երդվել և կաշառք չվերցնել «Մի քվեաթերթիկը դրել եմ ծրարի մեջ, երկուսը՝ գրպանս. չեմ ցանկացել գցել աղբարկղ». Դավիթ Շահնազարյան Հետհեղափոխական Հայաստանի ապագան. Քոչարյանի կալանավորում և Մարտի 1. ինչի մասին են խոսել բարձրաստիճան պաշտոնյաներն քվեարկությունից հետո (Տեսանյութ) Սարքը Սերժ Սարգսյանի «ոչ մի մատը չկարդաց» (Տեսանյութ) Ժամը 14-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 24,53 տոկոսը «Նախկին ընտրություններին բնորոշ բոլոր ընտրախախտումներն առկա են այս ընտրություններում». Արփինե Հովհաննիսյան ԱԺ ընտրությունների 23 տարվա քրոնիկոն՝ 1995-2018 Վահան Բաբայանին համացանցով սպառնացած անձը ներողություն է խնդրում (տեսանյութ) Ամբողջ աշխարհի ուշադրությունը բևեռված է Հայաստանում ընթացող արտահերթ խորհրդարանական ընտրությունների վրա Լոռու մարզ Երևանից ոստիկանական ուժեր են բերվել (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը Դավիթ Շահնազարյանին մեղադրում է պետական դավաճանության մեջ Քաղաքացին վաղ առավոտից արդեն մի քանի անգամ մտել է նույն ընտրատեղամաս (տեսանյութ) «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցով ոչ մի որոշման չենք հանգել». Նիկոլ Փաշինյան «Սե՛րժ, միևնույն է՝ օրենքով դու պետք է կարողանաս պատասխան տալ քո խոսքերի համար». Արմեն Աշոտյան Հանձնաժողովի նախագահը խոչընդոտել է «Անկախ դիտորդի» ներկայացուցչի աշխատանքը Սերժ Սարգսյանը քվեարկեց (Տեսանյութ, լուսանկարներ) Փաշինյան. Կոչ եմ անում անպայման գնալ ընտրատեղամասեր (Տեսանյութ) Փաշինյանի կողմնակիցները Հեղափոխությո՞ւն են անում Բելգիայում (Տեսանյութ) Իմ կողքին չի եղել ու չի կարող լինել որևէ քրեական տարր, ես ընտրություններին վարչական ռեսուրս չեմ կիրառել. Լոռու մարզպետ «Մի շարք մտահոգող տեղեկություններ ունենք». Էդմոն Մարուքյան Ոստիկանությունն ամփոփ տվյալներ է ներկայացրել քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ Քաջարանի 35/60 ընտրատեղամասում արտառոց դեպքեր չեն գրանցվել Ընտրողների աննախադեպ ցածր մասնակցությունն անհանգստացնող է... Վանաձորում ՀՀԿ-ի քվեարթերթիկները չեն տալիս ընտրողներին Արդարությունը հիվանդանում ա, բայց չի մահանում. Գագիկ Ծառուկյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին. Տեսանյութ Հանուն ինչի է քվեարկել Նիկոլ Փաշինյանը. նա կատարեց իր քաղաքական ընտրությունը. անդրադարձավ գաղտնալսմանը (տեսանյութ) «ՀՅԴ-ն իրական կուսակցություն է, իր ծրագրերը ներկայացրել է և երկրի ապագայի մասին հստակ պատկերացում ունի». Արմեն Ռուստամյան Աբովյանի 29/3 տեղամասում քվեախցիկի հետևում բացվող դուռ կա Ժիրայր Սեֆիլյանն այսօր չի մասնակցի ընտրություններին, քան որ մինչ օրս անձնագիր չի ստացել Անձը հաստատող փաստաթղթի մաշվածության պատճառով որոշ ընտրատեղամասերում խնդիրներ են առաջանում մուտքագրման հետ կապված Ժամը 11.00-ի դրությամբ ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 201,250 ընտրող «Եկեք համբերենք ու սպասենք ընտրությունների արդյունքներին».Արմեն Աշոտյան «Մարդը չի կարողացել իր ամբողջ կյանքը բարեկեցիկ դարձնի, էսօր խոսում է պետության հզորացումից». Գագիկ Ծառուկյան «Արդար ընտրություններ լինեն, մնացած ամեն ինչ իր տեղը կընկնի». Արամ Սարգսյան Արա Բաբլոյանը քվեարկեց հանուն Հայաստանի և Արցախի անվտանգության Խուճուճ ընտրակարգ է, մինչև մի հոգին հասկանում է՝ ինչ պետք է անի, կուտակումներ են լինում. Աբովյանի 29/13 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Արթուր Վանեցյանը Ռոբերտ Քոչարյանի գործով իր և Նիկոլ Փաշինյանի գաղտնալսման մասին. տեսանյութ «Երևանի քաղաքապետի վերջին ընտրություններին գիտեք 340 դեպք, որ ԲՀԿ ներկայացուցիչներին տարել են բաժիններ, պահել են». Գագիկ Ծառուկյան «Քվեարկեցինք աղոթքով մեր երկրի կայունության, խաղաղության և առաջընթացի համար». Ամենայն Հայոց Կաթողիկոս ՈՒզում եք գյումրվա բարբառով ասեմ. Արմեն Սարգսյանը կատարեց իր ընտրությունը (տեսանյութ) Զինծառայողները քվեաթերթիկները ստանալուց հետո հերթի մեջ առանձնացնում են «Իմ քայլը» դաշինքի քվեաթերթիկը. «Անկախ դիտորդ» Արթուր Բաղդասարյանը քվեարկել է խելացի ծրագրերով երկիրը կառավարելու, նոր աշխատատեղերի ստեղծման օգտին «Չփորձեք ճնշում գործադրել ընտրողի վրա, չփորձեք ուղղորդել ընտրողին. Հիշեք այն, ինչ ասաց Նիկոլ Փաշինյանը». Նաիրա Զոհրաբյան Ընտրողն անձը հաստատող փաստաթուղթը կորցնելու դեպքում կարող է քվեարկել նաև դրան փոխարինող տեղեկանքով Բոլորս դեպի ընտրական տեղամասեր. Նիկոլ Փաշինյան «Փարիզում երբևէ այդքան մարդ չէր ձերբակալվել». Ֆրանսիայում ձերբակալվածների թիվը հասել է 1550-ի Այսօր Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն են. Ուղիղ 22/26 տեղամասում ընտրությունը դադարեցվել էր, 4-րդ համարի քվեաթերթիկները բացակայել են. ԿԸՀ-ն պարզաբանել է Քվեարկել եմ Հայաստանի համար, որտեղ որևէ մեկի մտքով չի անցնի հասարակությունը բաժանել սևերի ու սպիտակների. Վիգեն Սարգսյան (տեսանյութ) Արդարադատությունն իրականացնում է դատական համակարգը, որն էլ պետք է որոշի՝ Ռոբերտ Քոչարյանը մեղավո՞ր է, թե՞ ոչ․ Վալերի Օսիպյան 22/26 տեղամասում ընտրությունը դադարեցված է, 4-րդ համարի քվեաթերթիկները չկան Նախադեպը չունեցող քարոզարշավ է տեղի ունեցել. Վալերիյ Օսիպյան Հայաստանում այսօր ԱԺ արտահերթ ընտրություններ են անցկացվում ԱԺ արտահերթ ընտրությունների անկախ դիտարկման նպատակով Պաշտպանի ներկայացուցիչները գործուղվել են մարզեր. գործում է թեժ գիծ Այսօր կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ «Նարեկ Սարգսյանը դեռ Հայաստան չի տեղափոխվել». Տեսանյութ Փարիզում սկսել են բարիկադներ կառուցել ու պահանջել Մակրոնի հրաժարականը (տեսանյութ) ՊՆ-ում զինծառայողների քվեարկության հետ կապված գործելու է «Թեժ գիծ»
Հարցում

Մի գնացեք Տիգրան Սարգսյանի ճանապարհով, որպեսզի հետո չընկնեք Սերժի օրը. Տեսանյութ

Խոպանչիների ու տրանսֆերտների վրա հարկման-չհարկման վերջին պատմությունը լուրջ ստվեր կարող է գցել նոր իշխանությունների վրա:

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ՊԵԿ-ի նախագահն այն միտքը հայտնեց, որ 2020 թվականից երկրում ներդրվելու է 18-ից մինջև 65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիների եկամուտների համընդհանուր պարտադիր հայտարարագրման համակարգը:

Հիմնավորումն այն էր, որ այս համակարգը գործում է քաղաքակիրթ բոլոր երկրներում, և վաղ թե ուշ մեր մոտ էլ այն պետք է ներդրվի՝ ստվերային տնտեսության դեմ պայքարելու և հարկման բազան ընդլայնելու համար: Համարվում էր, որ այս հեղափոխական գաղափարը կարող էր ներդնել միայն բարձր լեգիտիմություն ունեցող իշխանությունը: Այսօր հենց այդ պահն է, և Փաշինյանը իր լեգիտիմությունը պետք է օգտագործի հանուն այս կարևոր գաղափարի ներդրման:

Իսկ որպես արդեն հետևանք առաջացան ածանցյալ նոր խնդիրներ՝ հարկել այս կամ այն խնդիրներով զբաղվող քաղաքացիներին, թե՝ ոչ: Այստեղից էլ առաջացավ խոպանչիների հարկման հարցը, հետո խոսեցին տրանսֆերտներից հարկելու մասին, վաղը կարող է քննարկեն, ասենք, հարսանիքների նվերներից հարկելու մասին և այլն:

Առաջին հայացքից ՊԵԿ-ի առաջարկները շատ համոզիչ են թվում, ժամանակակից բնույթ ունեն, և Փաշինյանը պետք է այս անհրաժեշտ, ոչ պոպուլյար, բայց պրոգրեսիվ քայլերին ռիսկ անի ու գնա:

Այդպես էր նաև Տիգրան Սարգսյանը համոզում Սերժ Սարգսյանին, «բարեփոխումներ» անցկացնել, արդյունքում՝ երկրի տնտեսությունը հիմնովին փլուզեց, 2009-ին արձանագրվեց 14,4 տոկոս անկում, դրամը արժեզրկեց 25 տոկոսով, իսկ հետո, երբ տեսավ, որ ամբողջովին ձախողվել է, փորձեց մեղքը գցել մինջև 2008-ը իրականացվելիք քաղաքականության վրա:

Թե ինչ եղավ հետո, բոլորս ենք հիշում, 2014-ին նա անփառունակ կերպով հրաժարական տվեց ու հեռացավ իշխանությունից:

Ավելին, նրանից հետո, Հովիկ Աբրահամյանն ու Կարեն Կարապետյանը փորձում էին «խելքի բերել» արդեն փլուզված տնտեսությունը, ինչքան որ դա հնարավոր էր:
Թե հետո ինչ եղավ, բոլորս ենք հիշում:

Ինչո՞ւ է ուզում Փաշինյանը գնալ Սերժի ուղով


Այսօր, երբ լսում ենք ՊԵԿ-ի նախագահին, ակամայից հիշում ենք Տիգրան Սարգսյանին: Նույն մտածողություւնն է, նույն մոտեցման մեթոդաբանությունը:

Իհարկե կովեր կթելու համար դասախոսություններ կարդալ և Գյումրին նավահանգիստ դարձնել չի առաջարկվում, սակայն մտածողության ուղենիշը նույնաբովանդակ է:
Նույն մակերեսային մոտեցումն է, նույն պրիմիտիվ պատկերացումը: Այնպիսի տպավորություն է առաջանում, որ նրանք նույն ԲՈՒՀ-ն են ավարտել և նույն դասախոսություններն են լսել:

Բայց այստեղ խնդիրը ավելի խորքային է: Հայաստանում հաստատված է այս մտածողության տնտեսագիտության «դպրոցը», որը իսկական աղետ է մեր երկրի համար: Այն քաղցկեղի պես տարածվել է գրեթե բոլոր տնտեսագետների մոտ, և փաստացի լուրջ այլընտրանքային տնտեսագիտական միտք երկրում չկա: Դրա համար էլ ոչ պրոֆեսիոնալ Անդրանիկ Մարգարյանն ու Հովիկ Աբրահամյանն ավելի էֆեկտիվ ցուցանիշեր էին ապահովում, քան մասնագիտությամբ տնտեսագետ Տիգրան Սարգսյանը: Մյուս մասնագիտությամբ տնտեսագետ Հրանտ Բագրատյանի մասին ավելորդ է նույնիսկ խոսել, ով օրինակ, առաջարկում է արգելել դոլարային ավանդները երկրում:

Ինչու՞ է մեզ մոտ տնտեսագիտական միտքը հանգեցնում աղետի

Պատասխանը շատ ակնհայտ է, քանի որ մեզ մոտ գրեթե բոլոր տնտեսագետները խիստ մակերեսային կրթություն ստացած անձինք են: Նրանք ուսումնասիրում են արտասահմանյան փորձի ոչ թե նախապատմությունը, ինչը շատ խելք ու աշխատանք է պահանջում, այլ այդ փորձի կիրառման վերջնարդյունքը, որտեղ ոչ մի խելք էլ չի պահանջվում: Դրա համար էլ «դրսում», խնդիրները ճիշտ են լուծվում, իսկ մեր մոտ մեր որոշ տնտեսագետների քայլերը հանգեցնում են իսկական աղետի:

Վերադառնանք մեր բուն խնդրին:

Զարգացած երկրներում համատարած հարկման հայտարարագրերի ինստիտուտը կիրառվել է իրենց բարեփոխումների վերջին փուլերում:

-Երբ արդեն կայացվել էին քաղաքակիրթ շուկաները

-երբ ձևավորևվել էին աշխատանքի շուկաները, իրենց պրոֆմիություններով

-երբ միջին խավը արդեն կայացել էր

-երբ տնտեսական զարգացումը երկնիշ թվերով էր, և մարդկանց կենսամակարդակը աճում էր տարեցտարի

-երբ բիզնես միջավայրը խրախուսում էր ներդրումներ և վերջիններս առկա էին

-երբ այլևս դրսից փողեր լվանալը կարևոր դրայվեր չէր հանդիսանում երկրի զարգացման համար

- երբ երկրի բյուջեի վերահսկողությունը այլևս թափանցիկ բնույթ էր կրում

-երբ հանրությունը հավատով էր լցվում ոչ թե անձերին, այլ պետական ինստիտուտներին, և այսպես շարունակ:

Հայաստանն այսօր դեռ այդ փուլում չէ: Եթե 2008-ից հետո տնտեսական զարգացումը շարունակական բնույթ ունենար, միգուցե այսօր մենք պատրաստ լինեինք այդ քայլերին:
Սակայն, ցավոք, երկիրն ունեցավ զարգացման այլ տրամաբանություն:

Այսօր մենք ունենք գրեթե քայքայված միջին դաս, փոքր բիզնեսի բացակայություն, հարուստների ու աղքատների մեծ անդունդ:

Նույնիսկ միջակ «դրսի» տնտեսագետը հասկանում է, որ այսպիսի պայմաններում, նման քայլերի գնալը խորը դժգոհություն կառաջացնի հանրության մեջ, իսկ դրա քաղաքական բացասական էֆեկտը Փաշինյանի համար կլինի խիստ կանխատեսելի:

Պարզապես ապշել կարելի է, որ այսքանից հետո, ներկայիս իշխանությունները այս տարրական թվացող խնդիրները չեն նկատում, և նրանց մոտ սկսում է գործել նախկին իշխանությունների ոչ ադեկվատ լինելու սինդրոմը:

Արտակ Հակոբյան

Հետևե՛ք մեզ Telegram-ում
website by Sargssyan