Նիկոլ Փաշինյանը վարչական ռեսու՞րս է գործադրում
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր: Այցի վերաբերյալ այսօր վարչապետի հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողների կողմից դիտարկում հնչեց, որ այդ այցն ընկալվում է որպես վարչական ռեսուրսի չարաշահում` հաշվի առնելով նախընտրական քարոզարշավի փաստացի մեկնարկը:
«Որևէ մեկը սահմանափակված չէ Գեղարքունիքի կամ այլ մարզ այցելել: Ես այս դեպքում այցելել եմ որպես վարչապետ, դա քաղաքական կարգավիճակ է և ես քաղաքական ասելիքներով եմ հանդես եկել քաղաքացիների հետ հանդիպումների ժամանակ: Վարչական լծակի գործադրում ասելով նկատի է առնվում այն, ինչ անում է մեկը իր վարչական ռեսուրսի բերմամբ, և չի կարող անել մեկը: Չեմ կարծում, թե որևէ մեկը սահմանափակված է Գեղարքունիքի մարզում կամ այլ մարզում քաղաքացիների հետ հանդիպել:
Ինչ վերաբերվում է համայնքի ղեկավարների հետ հանդիպումներին, ապա նման հանդիպումներ եղել են նաև իմ` որպես վարչապետ պաշտոնավարելու ողջ ընթացքում»,- հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Zham.am