Արմեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա` մասնակցելու ԱՊՀ ԱԽ 6-րդ համաժողովին։
Հայաստանի անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այցի ընթացքում կլինեն նաև երկկողմ հանդիպումներ։