Գնացեք մտածեք՝ ում համար եք «պայքարում», ում համար «մերժում» Ամուլսարը
Երբ թեմայից գաղափար չունես, պետք է այդ մասին չխոսել, գոնե սուս մնալ ու լսես մասնագետների կարծիքը հետո քո կարծիը ևս արտահայտել: Հիմա որոշ խելոքներ տեսաուղերձներ են պատրաստում «հայտնի» դեմքերից հավաքված, որոնք էլ իրենց հերթին ասում են, թե բա մեր երկրում հանքաարդյունաբերությունը չպետք է աշխատի, Ամուլսարը չպետք է գործի: Տեսաուղերձում իենց կարծիքները արտահայտողնեն ուղղակի ոչինչ չգիտեն, նրանց կուրորեն խաբում են: Նախ կրկնեմ, որ Ամուլսարը բացառիկ ծրագիր է, միջազգային նորմերին համապատասխան, և մեր երկրում այն աշխատելու է բացառապես առանց նորմերը խախտելու,առանց օրենքները խախտելու, ավելին՝ հազարավոր դոլարների ներդրում է արվել, հազարավոր աշխատատեղեր է ստեղծվել, ու սա ես չէ, որ պետք է ասեմ, սա ասում են բոլոր մասնագետներն ու փորձագետները թե՛ Հայաստանից, թե՛ արտասահմանից:
Ու հետո, ի՞նչ է նշանակում՝ մեր մոտ հանքերը չպետք է գործեն, բա ինչպե՞ս եք ճեղքեր տված բյուջեն զարգացնելու, փոքր ու միջին բիզնես անողների սոկերը քամելո՞վ, թե՞ հարկատուներիս հաշվին: Ու հետո, գնացեք ձեր արշավը այն հանքերի դեմ արեք, որոնք հիմա գործում են՝ օրենքների խախտմամբ, բնության հերն էլ անիծելով:
Sergey Danielyan, իսկ Ձեզ ասե՞լ են, որ Ամուլսարի դեմ պայքարողները ուրիշի շահերի համար են պայքարում, մասնավորապես՝ նախկին իշխանությունների կարկառուն դեմքերի գործերը լա՜վ լնելու համար ու այնպես չի, որ իրենք ուզում են՝ Ամուլսարը չշահագործվի ընդհանրապես, այլ շահագործվի նախկին իշխանության հին «գելերի» կողմից, որոնք մեր երկրում հանքաարդյունաբերության ոլորտը սարքել են իրենց անձնական բիզնեսը: Նենց որ, գնացեք մտածեք՝ում համար եք «պայքարում», ում համար եք «տեսանկարվում» և ում համար եք «մերժում» Ամուլսարը:
Առաքել Դավթյանի ֆեյսբուքյան էջից