Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
28
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

ՊԵԿ-ի նախագահը ճիշտ է, իսկ դուք, խոպանչիներդ ու մյուս քաղաքացիներդ՝ սխալ

Երբ ՊԵԿ-ի նախագահը հանդես եկավ այն գաղափարհով, որ 2020 թվականից բոլոր 18-ից մինջև 65 տարեկան քաղաքացիները պիտի դառնան պարտադիր հարկ վճարողներ և ամեն տարի պիտի հայտարարագրեն իրենց եկամուտները, ոչ ոք առանձնապես չվերլուծեց, թե ինչ հետևանքներ կունենա այս առաջարկը: Մանավանդ, որ մեր գրանդ -տնտեսագետները, օրինակ, Հրանտ Բագրատյանը, կողմ են այս առաջարկին՝ մի շարք պատճառներով: Ըստ նրանց, նախ ընդլայնվում է երկրի հարկատուների բազան, նեղանում է պոտենցիալ ստվերային տնտեսության տիրույթը և այլն: Եվ ամենակարևորը, հնչում են մոգական այն եզրույթները, թե «Ողջ քաղաքակիրթ Աշխարհը հենց այդ ճանապարհով է զարգանում»:

Եվ այստեղ է, որ մտքիս է գալիս Բերտրան Ռասելի այն խոսքերը, որ «Աշխարհի ամենամեծ չարիքը, ոչ պատերազմներն են, ոչ սովը և ոչ էլ կոմունիզմը, այլ տգիտությունն է, որ ծնում է վերը նշված երեք արհավիրքները» :

ՊԵԿ-ի նախագահի այս խոսքերից հետո, պարզաբանվել է, որ, օրինակ, խոպանչիները նույնպես պետք է հարկվեն, եթե տեղեկանք չբերենք Ռուսաստանից, որ այնտեղ արդեն հարկվել են:

Այս ինֆորմացիան անհանգստացրել է մեր քաղաքացիների այդ հատվածին, քանզի մարդիկ ստիպված արտագնա աշխատանքի չեն գնում, որ հետո էլ Հայրենիքում հարկվեն:

Բայց կարծում ենք, որ ՊԵԿ-ի նախագահն այս հարցում ճիշտ է: Քանզի, հարգելի քաղաքացիներ, արժանի էք, որ, թևավոր ձևով ասած, «զուգարան գնալուց էլ հարկվեք»:

Ինչու՞ կհարցնի շարքային ընթերցողը:

Որովհետև, եթե քաղաքացին իրեն պահում է խոպանչու նման, ապա արժանի է նաև համարժեք վերաբերմունքի արժանանալուն: Այսօր մեր քաղաքացիների մեծ մասը, թեև արտագնա աշխատանքի չի գնում, բայց իրեն խոպանչու ձևով է պահում, հետո զարմանում, թե ինչու իրեն պետությունը չի հարգում:

Մարդն առաջին հերթին իրեն պիտի հարգի, հետո նոր՝ հարգանք ակնկալի ուրիշների կողմից:

Եթե դա չկա, ապա թող քաղաքացին չզարմանա, որ պետության համար կդառնա շարքային «պտուտակ», անկախ նրանից թե ով է կառավարում երկիրը, Սերժ Սարգսյանը, իր սիրելի Նիկոլը, թե ասենք՝ Պետրոս Կիրակոսյանը:

Չի կարելի լինել այսքան պրիմիտիվ, հարգելի քաղաքացիներ: Քանզի դա առաջին հերթին չի բխում ձեր շահերից:

Մարդը կենդանուց տարբերվում է իր բանականությամբ: Դրա համար էլ առաջացել են կրոնները, գաղափարախոսություներն ու տարբեր հավատքի ու բանականության վրա հիմնված ուսմունքներ, որոնց գոնե տարրական մասի իմացությունը պարտադիր է՝ կենդանուց տարբերվելու համար:

Այնպես որ, մի մեղադրեք ՊԵԿ-ին, այլ ձեզ մեղադրեք, հարգելի քաղաքացիներ, որ արժանացել էք այսպիսի պրիմիտիվ վերաբերմունքի:

Եթե ձեզ դուր է գալիս «պառկացնեմ ասֆալտին ու ծեփեմ պատին» թատրոնը, որին դուք հրավիրվել եք և հաճույքով եք դիտում այս ներկայացումը, ապա մի զարմացեք, որ ներկայացումից դուրս գալուց հետո ձեզանից թատրոնի տոմսի գումարն են պահանջում:

իսկ ինչ է, ձեզ թվացել էր, թե ձրի՞ էիք հրավիրվել այդ ներկայացմանը:

Եթե այն ձեզ հաճույք էր պատճառում, ապա տրամաբանական է նաև, որ դուք վճարեք դրա համար: Մի՞թե պարզ չէ, որ հաճելի բանի համար վճարում են:

Բա դուք ուզում էք, որ «մարդիկ ծեփվեն պատին», հետո երկիր ներդրումնե՞ր գան:

Իսկ եթե ներդրումներ չկան, ապա պիտի վճարեք դուք, հարգելի «հպարտ քաղաքացիներ», քանզի դա բնության օրենքի տեսանկյունից ճիշտ է:

Իհարկե կասեք, որ «Ողջ քաղաքակիրթ Աշխարհում, բյուջեի ծախսերը թափանցիկ են լինում:

Կասեք, որ տնտեսական զարգացման վերելքի վրա են նման որոշումներ կայացնում:

Կասեք, որ քաղաքակիրթ աշխատանքի շուկայի ձևավորումից հետո են նման որոշումները կայացնում:
Կասեք, որ ընտրովի դատաիրավական և հարկման համակարգի պայմանների առկայությամբ նման որոշումներ չեն կայացնում»:

Եվ էլի շատ հիմնավորումներ կբերեք, որ նման որոշումը ժամանակավրեպ է լինելու, բայց ձեզ լսող չի լինելու, քանզի մեր երկրում արդեն որոշումները կայացնում են ոչ թե խելքով, այլ «դուխով» և որի մեջ ձեր մեղքը չափազանց մեծ է:

Այնպես, որ ՊԵԿ-ի նախագահը ճիշտ է, իսկ դուք՝ սխալ:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan