Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի հարազատները բողոքի ակցիա են իրականացնում.
Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի հարազատները Տավուշի մարզի Բերդավան գյուղում այսօր դարձյալ բողոքի ակցիա են անցկացնում: Նրանք պահանջում են Կարեն Ղազարյանին հայրենիք վերադարձնել։
Բնակիչները Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանից պահանջում են հստակ քայլեր ձեռնարկել՝ խնդրին լուծում տալու համար, սակայն մարզպետը պատասխանել է, որ սա խնդիր է Ադրբեջանի հետ, որի լուծումը այդքան էլ տեսանելի չէ։
Գերեվարվածի հարազատները պահանջում են արագացնել գերիների փոխանակման գործողությունը՝ Կարեն Ղազարյանին օր առաջ տուն վերադարձնելու նպատակով։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաքում սկսվել է Հայաստանի գերեվարված քաղաքացի, Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի գործով դատական նիստը:
Ղազարյանը մեղադրվում է Ադրբեջանում ահաբեկչական փորձ իրականացնելու մեջ։ Նշվում է, որ Ղազարյանը պատրաստվում էր ահաբեկչություն անել՝ զենքի ու պայթուցիկի կիրառմամբ։ Հայկական կողմը կտրականապես հերքում է այդ պնդումը։
Հիշեցնենք, եր երեկ մարզի բնակիները բողոքի ակցիա են իրականացնել՝ միջպետական ճանապարհ փակելով։