Mercedes-ի վարորդը վրաերթի է ենթարկել բենզալցակայանի լիցքավորողին ու Nissan-ի վարորդին, կոտրել լիցքավորման սարքը
Այսօր՝ նոյեմբերի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 12։50-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 RA 956 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գուրգեն Մահարի փողոցում՝ Էրեբունի թանգարանի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել «Ֆլեշ» բենզալցակայանի մոտ 2 քաղաքացու, այնուհետև առաջ ընթանալով՝ մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով բենզալցակայանի աշխատակիցն ու այնտեղ կայանված Nissan մակնիշի ավտոմեքենայի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել բենզալցակայանի աշխատակիցներն ու քաղաքացիները և փրկարարները:
Վրաերթից հետո Mercedes-ն էլ խփել և կոտրել է բենզալցակայանի լիցքավորման սարքն ու այն դարձել է ոչ պիտանի։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդը վրաերթից հետո մեղայականով ներկայացել է Ոստիկանության Էրեբունու բաժին։ Քաղաքացիները նշում էին, որ եթե առաջին շտապօգնությունը շուտ է եկել, ապա երկրորդ շտապօգության բժիշկների խումբը բավականին ուշ է ժամանել դեպքի վայր։
Մանրամասները՝ Shamshyan.com - ում: