Ողբերգական դեպք. նախկին գյուղապետի որդին զանգել է կնոջն ու ասել. «Ես ինձ կամրջից ցած եմ նետում»
Երեւանում, այսօր՝ նոյեմբերի 17-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել. ժամը 12։00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ տղամարդու դի կա։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, նախնական տեղեկություններով, ինքնասպանություն գործած քաղաքացին Արագածոտնի մարզի Արայ գյուղի նախկին գյուղապետի տղան է՝ 35-ամյա Արթուր Քոչարյանը։
Դեպքի վայր ժամանած մահացածի բարեկամներն ասում էին, որ նա կամրջից իրեն նետելուց առաջ զանգահարել է կնոջը եւ ասել, որ իրեն կամրջից գցելու է, ու մինչ հարազատները կհասնեին դեպքի վայր, նա իրեն ցած է նետել։