Ադրբեջանում շարունակում են ձերբակալել ընդդիմադիր գործիչների
Դիտել նաև
Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ իշխանությունները շարունակում են ձերբակալել ընդդիմադիր գործիչների:
Տարածված հաղորդագրությունների համաձայն, Բաքվում ոստիկանությունը ձերբակալել է «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլիին և նրա կողմնակիցներին:
Տեղեկություններ կան, որ ձերբակալվել է նաև ընդդիմադիր «Ազգային խորհուրդ» միավորման ղեկավար Ջամիլ Հասանլըն:
«Ադրբեջանի ժողովրդական ճակատ»-ի զգալի թվով կողմնակիցներ այսօր հավաքվել են ոստիկանության մոտ: