Բողոքի ակցիա Կենդանաբանական այգու դիմաց. պահանջում են տնօրենի հրաժարականը
Դիտել նաև
Տիրան Խաչատրյանն ազատ արձակվեց 5 մլն դրամ գրավի դիմաց
Տիրան Խաչատրյանի փաստաբանների հայտարարությունը
Տիրան Խաչատրյանի գործով նախաքննական մարմինը առաջիկայում նախաքննության ավարտ կհայտարարի
Բաքվի դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի պաշտպանի վերաքննիչ բողոքը
Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարացվել է ևս 4 ամսով
Երեւանի կենդանաբանական այգու դիմաց այսօր՝ նոյեմբերի 17–ին, վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում այգու նախկին եւ ներկայիս աշխատակիցները։
Նրանք պահանջում են կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը, քանի որ նրանց պնդմամբ, Խաչատրյանը կենդանասեր չէ եւ այգին դիտարկում է որպես բիզնեսի աղբյուր։
«Ռուբեն Խաչատրյանի համար կարեւոր է ոչ թե կենդանիների առողջությունը, այլ, թե այգուն որքան գումար կտրամադրվի»,– ասացին աշխատակիցները։
Լրագրողների հետ զրույցում, սակայն, կենդանաբանական այգու խոսնակ Ռուբեն Աբրահամյանը նշեց, որ եթե նախկին ու ներկայիս աշխատակիցներն ունեն հստակ փաստեր, թող դիմեն իրավապահ մարմիններին։
Նշենք, որ ցուցարարների ձեռքին «Ռուբեն, հեռացիր», «Ոչ կենդանիների ոչնչացմանը» գրությամբ պաստառներ են։