ԼՀԿ-ի նախընտրական շտաբը կղեկավարի Դավիթ Խաժակյանը
Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը կղեկավարի կուսակցության Կառավարման խորհրդի անդամ, Երևանի ավագանու ԼՈՒՅՍ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը. տեղեկացնում են կուսակցության մամուլի ծառայությունից:
Գլխավոր շտաբը կտեղակայվի ԼՀԿ կենտրոնական գրասենյակում՝ Բաղրամյան 1 հասցեում։